«Երանի նրանց, որ քաղց ու ծարավ ունեն արդարության, որովհետեւ նրանք պիտի հագենան...»: Մաթեւոս 5: 6 հեռ. (374-10) 517-110
ֆաքս. (374-10) 517-301
էլ. փոստ. divanatun@etchmiadzin.am
Վաղարշապատ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Վեհափառ տեր.
Գաղտնիք չէ, որ հանուն ազատ եւ ժողովրդավար Հայաստանի պայքարի ելած քաղաքացիների մեծ մասը հիասթափված եւ օտարացած է իրեն զգում Մայր Աթոռից:
Դրան, ինչպես գիտեք, նպաստեցին որոշ բարձրաստիճան հոգեւորականների անհարկի եւ ապօրինի մասնակցությունը քաղաքական գործընթացներին եւ, ցավոք սրտի, Ձեր կրավորական կեցվածքը, երբ ժամն էր կանխելու իշխանությունների սանձազերծած խաղաղ ցուցարարների ջարդն ու սպանդը:
Սակայն ստեղծված իրավիճակը մեզ համար անընդունելի է. Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող չտեսնելու տալ մի քանի տասնյակ քաղբանտարկյալների եւ հարյուրավոր քաղհալածյալների տառապանքը: Ինչպես կարող եք հրապարակայնորեն չպահանջել դադարեցնել Ձեր հոտի մի ստվար հատվածի նկատմամբ կատարվող քաղաքական հալածանքները, եթե նույնիսկ օտարներն են դա տեսնում ու պահանջում:
Մենք հալածանքների մսաղացով անցած եւ այժմ տարբեր կարգավիճակներով ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալներս կոչ ենք անում Ձեզ խախտել լռությունը եւ Ձեր խոսքով ու գործով վճռականորեն կանգնել հալածյալների կողքին:
Հարգանքով եւ որդիական սիրով,
ՀՀ նախկին քաղբանտարկյալներ՝