Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
Main » 2009 » July » 23 » Արման Բաբաջանյանի մասին
Արման Բաբաջանյանի մասին
5:12 PM
Քաղբանտարկյալ,  "Ժամանակ"  թերթի գլխավոր խմբագիր Արման  Բաբաջանյանի առողջությանը լուրջ  վտանգ է սպառնում: Նրա մոտ հայտնաբերված հիվանդությունը կարելի է բուժել բարձրակարգ բժշկական միջամտությամբ, ինչը հնարավոր է միայն նրա ազատության մեջ գտնվելու պարագայում:

Բաբաջանյանը օրենքի սահմաններում մի քանի անգամ պայմանական վաղակետ ազատման հնարավորություն  է ունեցել, սակայն մշտապես մերժվել  է: Այս անհիմն ու ապօրինի մերժումներով ՀՀ  իշխանությունները մեկ ավելորդ  անգամ եւս ապացուցել են, որ նրա նկատմամբ ընդամենը հաշվեհարդար է կայացվում եւ, որ նրա նկատմամբ սկսված քրեական հետապնդումը, խտրական մոտեցման օրինակ հանդիսացող դատավարությունը, իր խստությամբ անօրինակ դատավճիռը պայմանավորված են միայն նրա մասնագիտական գործունեությամբ եւ տեղավորվում են հայաստանյան իշխանությունների դաժան ու մարդատյաց գործելաոճի շրջանակներում:

Հայաստանի քաղաքական  բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության  կոմիտեն մտահոգ Արման Բաբաջանյանի  առողջությամբ ՀՀ իշխանություններից  պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել, առավել եւս, որ նրա պատժի ավարտին հաշվված օրեր են մնացել:

Հայաստանի քաղաքական  բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության  կոմիտե
Views: 10293 | Added by: kr
Saturday, 2024-04-20, 6:32 AM
Welcome Guest
Login form
News calendar
«  July 2009  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics