Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
Forum » ԲԱՆՏԱԽՈՒՑ » Բանտային պայմանները ՀՀ քրեակատարողական հիմնարկներում » Ցմահ դատապարտվածներ (Ցմահ դատապարտյալների պահման պայմանները՚)
Ցմահ դատապարտվածներ
BabayanDate: Tuesday, 2008-09-30, 11:53 AM | Message # 1
Group: Users
Messages: 4
Status: Offline
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում հասարակական դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամները, ՙՀանուն Ժողովրդավարական համագործակցության կենտրոն՚ հասարակական կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 25-ին կազմակերպել էին քննարկում ՙՑմահ դատապարտյալների պահման պայմանները՚ թեմայով: Քննարկման ընթացքում մասնակիցներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին բաժանվել են ցմահ դատապարտյալներին պահման պայմանների վերաբերյալ ճանաչողական տեղեկատվական նյութեր, որոնցում ներառված են եղել մի շարք անճշտություններ: Այդ անճշտությունները, հավանաբար, առաջացել են դիտորդական խմբի ոչ մասնագիտական մոտեցման արդյունքում, իսկ որոշ տեղեկություններ խեղաթյուրվել են հենց նյութերը պատրաստողների կողմից:
Այսպես, ըստ այդ նյութերի և քննարկման ընթացքում դիտորդական խմբի ղեկավարի կողմից հրապարակած զեկույցի, իբր, ցմահ դատապարտյալները իրավունք չունեն աշխատել, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 85-րդ հոդվածով սահմանված է, որ դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով: Նկատենք, որ նշված դրույթում որևէ սահմանափակում չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների համար, ինչը նշանակում է, որ որևէ դատապարտյալի նկատմամբ նման արգելք գոյություն չունի: Իսկ եթե խումբը նկատի է ունեցել ոչ թե աշխատելու իրավունք` այլ հնարավորություն չունենալը, ապա մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով ներկայումս խիստ սահմանափակ է դատապարտյալների աշխատանքով ապահովելու հնարավորությունը: Տեղեկություն է տարածվել նաև այն մասին, թե իբր ցմահ դատապարտվածները հնարավորություն չունեն ուսում ստանալու, այն դեպքում, երբ կրթություն ստանալու ցանկություն հայտնած ցմահ դատապարտվածներից երկուսը ներկայումս սովորում են բարձրագույն ուսումնական հաստատությունում: Որևէ անձի, խմբի կամ կառույցի կողմից հնարավոր չէ բերել անգամ մեկ օրինակ, երբ, մինչ օրս, որևէ դատապարտյալ ցանկություն հայտնի ուսում ստանալու և քրեակատարողական համակարգի կողմից այդ ցանկությունը չբավարարվի, որի պարզ վկայությունն է ՙԱբովյան՚ քրեակատարողական հիմնարկում, այս տարում, երկու դատապրտյալի բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը: Ըստ դիտորդական խմբի կողմից տարածած խեղաթյուրված նյութերի, իբր, ցմահ դատապարտվածները չեն ստանում պատշաճ բուժսպասարկում, իբր այն պատճառով, որ ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ քրեակատարողական հիմնարկում վերջիններիս համար չեն ստեղծվել պատշաճ պայմաններ:
ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ քրեակատարողական հիմնարկում վաղուց ստեղծված են դատապարտյալների համար ահնրաժեշտ բոլոր պայմանները վերջիններիս առողջական խնդիրները բացահայտելու, կանխելու և ամբողջությամբ բուժելու համար, որի արդյունքում 2007 թվականից մինչ օրս թվով 10 ցմահ դատապարտյալներ ստացել և ստանում են մասնագիտական բուժում: Բացի այդ, 2008 թվականի ընթացքում քաղաքացիական բժշկական հաստատություններում բուժում են ստացել ավելի քան 140 դատապարտյալ, որոնցից 10-ը դատապարտված են ցմահ ազատազրկման: Հարկ է նշել նաև, որ ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում բուժսպասարկման բաժնի կողմից ամենօրյա բժշկական հսկողություն է սահմանված ցմահ դատապարտյալների տեղամասում, որտեղ գործում է բուժպրոցեդուրային կաբինետ մշտական բժիշկ թերապևտի հաստիքով:
Նշվել է նաև, որ ցմահ դատապարտյալներն իբր հրաժարվում են կարճատև տեսակցություններից հսկիչների ներկայությամբ ձեռնաշղթաներով անցկացվելու կապաակցությամբ, որի արդյունքում չի գործում ընտանիքի հետ կապի ամրապնդման սկզբունքը:
Ընթացիկ տարում կարճատև տեսակցություններից հրաժարվելու որևէ դեպք չի արձանագրվել, իսկ հսկիչների և ձեռնաշղթաների առկայությունը օրենսդրության և ներքին կանոնակարգի պահանջներից է:
Տեղեկատվության մեջ նշվում է նաև, որ ցմահ դատապարրտվածներից մի քանիսն իբր հրաժարվում են օգտվել հիմնարկի կողմից տրամադրված սնունդից: Պաշտոնապես հայտնում ենք, որ քրեակատարողական համակարգում պատիժ կրող անձանցից որևէ մեկը որևէ անգամ չի հրաժարվել հիմնարկի կողմից տրամադրված սնունդից` նախընտրելով միայն հարազատների կողմից բերված սնունդը, այլ հարց է, երբ որոշ դատապարտյալներ ցանկանում են օգտվել նաև հարազատների կողմից բերված սնունդից, ինչը արդարացի ցանկություն է:
Նյութերում առկա են նաև մի շարք ոչ առանցքային թերություններ, որոնց հարկ չկա անդրադառնալ այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր քիչ թե շատ առնչություն ունեցողի համար ակնհայտ է այդ ՙթերությունների՚ անճշտությունը:


ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության
հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ-մամլո քարտուղար
 
Forum » ԲԱՆՏԱԽՈՒՑ » Բանտային պայմանները ՀՀ քրեակատարողական հիմնարկներում » Ցմահ դատապարտվածներ (Ցմահ դատապարտյալների պահման պայմանները՚)
  • Page 1 of 1
  • 1
Search:

Friday, 2024-03-29, 5:51 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics