Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
Արամ Կարապետյանի կենսագրությունը
grigavDate: Friday, 2008-07-18, 12:49 PM | Message # 1
Group: Administrators
Messages: 15
Status: Offline
ԱՐԱՄ ՌԱՖԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ծնվել է 1964թ. փետրվարի 1-ին Երևանում: 1980թ. ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը: 1980-1985թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում: 1986-1988թթ. սովորել է ԽՍՀՄ գիտու¬թյունների ակադեմիայի Մոսկվայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ պաշտպանել է թեկնածուական թեզ և 1990թ. ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ռադիո¬ֆիզիկայի և էլեկտրոնիկայի ուղղությամբ ստացված գիտական արդյունքները Արամ Կարապետյանն ամփոփել և տպագրել է որպես առանձին գիրք:
Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում` որպես գիտաշխատող, հետո ավագ գիտաշխատող, միաժամանակ եղել է այդ ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ: Ակտիվ մասնակցել է ղարաբաղյան շարժմանը: Որպես Մոսկվայում գործող ՙՌուս-հայկական համագործակցության հիմնադրամի՚ համակարգող, ռուսաստանյան քաղաքական և պետական համակարգերում ակտիվ մասնակցել է հայկական հարցերի լոբբինգով: Մասնավորապես, ՙՌուս-հայկական համագործակցության հիմնադրամի՚ մեծ աշխատանքի արդյունքում 1995թ-ին Ռուսաստանի Պետդուման պաշտոնապես ճանաչել և դատապարտել է 1915թ. Թուրքիայի կողմից կազմակերպված հայերի ցեղասպանությունը:
1996-1999թթ. սովորել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրայում և դոկտորական թեզը պաշտպանելուց հետո` 1999թ. (35-ամյա հասակում) ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան: Այնուհետև աշխատել է Ռուսաստանի Պետդումայում, Պետդումայի ազգային անվտանգության խորհրդում, Ռուսաստանի դաշնային խորհրդում: Այդ տարիներին հանդիսացել է ՌԴ Պետդումայի ազգային անվտանգության խորհրդի հարավային ուղղության ղեկավար: Եղել է մի շարք ռուսաստանյան բանկերի տնօրենների խորհրդի խորհրդական և մի շարք բանկերի տնօրենների խորհրդի անդամ: Արամ Կարապետյանը հեղինակել և խմբագրել է բազմաթիվ քաղաքականագիտական աշխատություններ, այդ թվում մի քանի գրքեր (Карапетян А.Р. Системный кризис в Армении. Анализ ситуации и пути выхода. Москва, 1998г.; Военно-стратегическое сотрудничество в рамках СНГ./ Отв. редактор доктор политич. наук А.Р.Карапетян. Москва, 2001г.; Геополитическая роль России в Закавказии./ Отв. редактор доктор политич. наук А.Р.Карапетян. Москва, 2005г.)
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
2002թ. Երևանում հիմնել է ՙՀեռանկար՚ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:
2003 թ-ին որպես ՀՀ Նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը մասնակցել է ՀՀ նախագահական ընտրություններին և 10 գրանցված թեկնածուների պայքարում պաշտոնական տվյալներով գրավել է չորրորդ տեղը:
2003 թ-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Արամ Կարապետյանը լինելով միասնական ընդդիմության համամասնական ընտրացուցակի չորրորդ տեղում, իշխանական բիրտ մեքենայի խարդախ և անբարո քայլերի արդյունքում անօրինական ձևով հանվեց ընտրացուցակից:
2003 թ-ի դեկտեմբերի 2-ին համախոհների հետ Արամ Կարապետյանը հիմնադրել է ՙՆոր Ժամանակներ՚ կուսակցությունը և միաձայն ընտրվել նրա նախագահ:
2005թ-ի դեկտեմբերի 12-ին Մոսկվայում կազմակերպվող ՙԼավագույնը լավագույն¬ներից՚ ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում Արամ Կարապետյանը` միակ քաղաքական գործիչը ԱՊՀ մյուս երկրներից, ճանաչվել է հաղթող: Նախորդ տարիներին այդ մրցանակին արժանացել են ՌԴ հանրաճանաչ քաղաքական գործիչներ` Յուրի Լուժկովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Բորիս Գրոմովը և այլք: Հանձնաժողովը Արամ Կարապետյանին արժանացրել է նաև ՙՌԴ պատվավոր հյուրի՚ կոչմանը:
2006 թ-ի մայիսի 25-ին Մոսկվայում` ՙՌուսաստանի պրոֆեսիոնալ՚ հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ ՙՆոր Ժամանակներ՚ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` ժողովուրդների բարեկամության գործում ունեցած մեծ ավանդի համար ճանաչվել է ԱՊՀ երկրներում միակ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը: Այդ բարձր կոչմանը արժանացել են ՌԴ հայտնի քաղաքական գործիչներ` Եվգենի Պրիմակովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Յուրի Լուժկովը և ուրիշներ:
Ավելի քան մեկ ու կես տարի մինչև 2007թ. խորհրդարանական ընտրությունները ՙՆոր Ժամանակներ՚ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը զրկված էր հեռուստաեթերով հանդես գալու հնարավորությունից (անգամ վճարովի եթերով), դրան հակառակ իշխող կլանա-օլիգարխիկ, մինչև ՙկոկորդը՚ կրիմինալի մեջ թաթախված հանցախումբը միջոցների մեջ խտրականություն չի դնում ժողովրդից թաքցնելու մեր կուսակցության կողմից իրականացվող քաղաքական գործունեությունը, ավելին, հաճախ լրատվությամբ տարածելով կեղծ և մտացածին լուրեր` նպատակ է դնում վարկաբեկել Արամ Կարապետյանին և նրա մերձավորագույն շրջապատը:
Թերևս, իշխող վերնախավն իր անելիքը գիտեր, երբ 2003 թ-ին ամեն գնով թույլ չտվեց Արամ Կարապետյանի մուտքը ՀՀ Ազգային Ժողով` դրանով զրկելով քաղաքական գործչին լավագույն ամբիոնից:
2006 թ-ի ապրիլի 21-ին ՆԺԿ-ի հետ կատարվեց մի աննախադեպ երևույթ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կազմակերպեց ՙմասկի շոու՚ օպերացիան` նրա 12 դիմակավոր աշխատակիցներ օրը ցերեկով, հանրության աչքի առաջ հարձակվեցին ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի թիկնազորի վրա, իբր զենքի օրինականությունը ստուգելու նպատակով: Այդ անօրինական միջադեպի համար մինչև օրս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:
2006 թ-ի ապրիլի 28-ին ՆԺԿ-ն իր ավելի քան 2500 կողմնակիցների մասնակցությամբ կազմակերպեց հանրահավաք, երթ և բողոքի ցույց` ուղղված ՀՀ Ոստիկանության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության անօրինական գործողությունների դեմ:
2003-2006թթ. ՆԺԿ-ն ակտիվորեն մասնակցել է ընդդիմության կողմից կազմակերպվող բոլոր հանրահավաքներին: 2004թ-ի ապրիլի 12-ի դեպքերի ժամանակ կուսակցության ակտիվը եղել է առաջին շարքերում:
2005թ-ին ՆԺԿ-ն ամենաակտիվ մասնակցություն ունեցավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՙՈՉ՚-ի քարոզարշավին:
2006թ-ի սեպտեմբերից ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի ակտիվ նախաձեռնությամբ սկիզբ դրվեց ընդդիմության միասնական ՙՀակակրիմինալ՚ շարժմանը, որի շրջանակներում անցկացվել է 5 քննարկում և ընդունվել է միասնական հայտարարագիր ընդդեմ քաղաքական դաշտի քրեականացման:
ՙՀակակրիմինալ՚ շարժման միասնական ջանքերով սկիզբ է դրվել Հայաստանում առկա կարևորագույն հիմնախնդիրների հասարակական լսումների շարքին: Մասնավորապես անցկացվել են լսումներ` ՙԴոլլար-դրամ փոխարժեքի տատանումներին՚ և ՙԱրմավիա՚ ավիաընկերության Ա-320 ինքնաթիռի վթարի պատճառներին վերաբերվող մի շարք հիմնախնդիրների շուրջ:

Հետգրություն. Սիրելի Հայրենակից, ՙՆոր Ժամանակներ՚ կուսակցությունը չընկրկելով իր նկատմամբ կիրառվող բացահայտ, բայց ավելի հաճախ ստվերային, նենգության աստիճանով թերևս անգերազանցելի խոչընդոտներից, շարունակում է հոգեհարազատ մնալ ի սկզբանե որդեգրած քաղաքական գծին:

 
  • Page 1 of 1
  • 1
Search:

Wednesday, 2024-11-27, 3:31 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics