Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
Աշոտ Մանուկյանի մասին
grigavDate: Friday, 2008-07-04, 1:58 AM | Message # 1
Group: Administrators
Messages: 15
Status: Offline
2008-ի Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի պետը: Մասնագիտությամբ` նկարիչ է: Մինչեւ 2007-ի հոկտեմբերի վերջը աշխատել է Վանաձորի Աբելյանի անվան պետական թատրոնում, որպես բեմադրական մասի վարիչ: Մանուկյանը աշխատանքից ազատվել է իր քաղաքական հայացքների համար, քանի որ հանդիսանալով ՀՀՇ վարչության անդամ եւ այդ կուսակցության Լոռու մարզի տարածքային կառույցի ղեկավար, դեռեւս անցած տարվա աշնանը հայտնվել է տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում, նրանց իսկ ջանքերով էլ ազատվել է աշխատանքից:
Մանուկյանը մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման հանրահավաքներին եւ նստացույցներին: Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանի հագուստով զինված ջոկատները հարձակվել են խաղաղ ցուցարարներ վրա Մանուկյանը եւս Ազատության հրապարակում է եղել: Այդ ջարդերի ժամանակ նրա վանաձորցի ընկերներից մեկը լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել եւ նա փորձել է իր ընկերոջը օգնություն ցույց տալ եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Հենց այդ ժամանակ էլ Մանուկյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, այնուհետեւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225` «Զանգվածային անկարգություններ» եւ 316` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածներով: Երբ փաստաբանի ներկայությամբ տեղի է ունեցել Մանուկյանի եւ նրա դեմ ցուցմունք տված ոստիկանի առերես հարցաքննությունը, ոստիկանը ասել է, որ Մանուկյանը իր նկատմամբ բռնություն չի կիրառել եւ անօրինական որեւէ քայլ չի կատարել: Սակայն, քիչ անց հենց փաստաբանի ներկայությամբ քննիչը ոստիկանին պարտադրել է, որ նա սուտ ցուցմունք գրի եւ նշի, որ Մանուկյանը իր նկատմամբ ոտնձգություն է թույլ տվել:
Այժմ Մանուկյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
 
  • Page 1 of 1
  • 1
Search:

Saturday, 2024-11-23, 12:41 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics