kr | Date: Saturday, 2008-06-28, 5:35 PM | Message # 1 |
Group: Administrators
Messages: 17
Status: Offline
| Քաղաքական հալածանքները անկախ Հայաստանում, ցավոք սրտի, նորություն չեն: Սակայն այն ինչին սկիզբ դրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007թ. սեպտեմբերի 21-ի հայտնի ելույթից հետո եւ իր բարձրակետին հասցվեց 2008թ. մարտ ամսին աննախադեպ է մեր երկրի պատմության մեջ: Սեփական ժողովրդին ըստ է ության պատերազմ հայտարարած քոչարայանասարգսյանական խունտան չխորշեց իր ապօրինի իշխանությունը պահապանելուն ուղղված ոչ մի միջոցից` լրատվա-տեղեկատվական տեռոր, բանակի, ոստիկանության, անվտանգության ծառայության, հարկային, մաքսային ու տեղական ինքնակառավարման մարմիններ, ուղղակի ներքաշում ընտրակեղծարարության մեջ, խունտային չօժանդակող հարյուրավոր տնտեսավարող սուբյեկտների անթաքույց հարստահարում, ահաբեկում եւ բռնություններ Լեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր կողմնակիցների նկատմամբ, խաղաղ ցուցարարների ջարդ ու սպանդ եւ, ի վերջո, հազարավոր անմեղ մարդկանց քրեական հետապնդում եւ հարյուրից ավելի անձանց ապօրինի կալանք կամ ազատազրկում: Ինչո?վ է բացատրվում քաղաքական հալածանքների նման աննախադեպ ծավալն ու դաժանությունը, ինչո?ւ խունտան նման քայլերի չեր դիմում նախկին նմանատիպ դեպքերում: Այս հարցերի պատասխանը գտնելու համար ամենեւին կարիք չկա խորանալու աշխարհաքաղաքական խնդիրների մեջ, հղումներ անելու Եվրոպայի երեսպաշտությանը կամ Մոսկվայի դավերին: Պատսխանը պարզ է ու հստակ` մինչեւ ականջները կոռուպցիայի մեջ թաղված, կրիմինալի հետ սերտաճած խունտան միշտ էլ պատրաստ է եղել պահել իր ապօրինի իշխանությունը ցանկացած գնով: Ուղղակի այս անգամ սպառնացող վտանգն այնքան մեծ էր, որ ստիպեց խունտային գնալ նույնքան մեծ բռնությունների: Բոլորն են հասկանում, որ ապրիլի 19-ի կեղծված ընտրություններից հետո բարձրացած համաժողովրդական ցասման ալիքը անխուսափելիորեն տանում էր խունտայի տապալմանը: Քոչարյանասարգսյանական կլանը կամ պետք է այս կամ այն ձեւով հանձներ իշխանությունը օրինական տիրոջը` ժողովրդին, կամ էլ ջարդեր նրա ողնաշարը` համաժողովրդական շարժումը:
|
|
| |