Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
Forum » ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ » Միքայելյան Սասուն Մեխակի » ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ
krDate: Wednesday, 2008-06-25, 7:25 PM | Message # 1
Group: Administrators
Messages: 17
Status: Offline
«Ես ճիշտ ուղի եմ բռնել, ես չեմ զղջում, չեմ ափսոսում, որ այսօր այստեղ եմ: Կգա ժամանակը` ամեն ինչ պարզ կլինի, թե ես ինչի համար եմ այստեղ», - հայտարարեց հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված` Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Լինելով Հանրապետական կուսակցության անդամ` ես չեմ եղել այնտեղ կամակատար, ես իմ հայացքներն եմ ունեցել քաղաքական եւ իմ տեսակետն եմ ունեցել այս տարիների ընթացքում», - ընդգծեց Միքայելյանը: - «Այն, ինչ հիմա է կատարվում` ես միշտ ասել եմ, որ պրոբլեմներ կան այստեղ եւ ժողովրդի հետ: Եվ ամեն ինչից անկախ` ես չէի կարող ժողովրդից հեռանալ, անտարբեր լինել»: «Այն, ինչ գրել են, սուտ գործեր են կոծկել վրաս, սուտ ցուցմունքներ են տալիս», - վստահեցրեց կալանավորված պատգամավորը` հավելելով. - «Ես կարող եմ դատվել իմ արածի համար, բայց չարածիս համար ես չեմ դատվի, ես դավաճանության հոդվածով չեմ դատվի: Ես իմ կյանքը դրել եմ, կռված տղա եմ` հրամանատար, ես ո՞նց կարող էի նման քայլ անել: Մարտի 1-ին ես արդեն այնտեղ էի որպես պատգամավոր եւ աշխատել եմ ամեն ինչ կանխել: Իմ համար ամեն ինչ պարզ է, թե ինչ են ուզում»: Անդրադառնալով ներկայիս իրավիճակից դուրս գալու ուղիներին, մասնավորապես` իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության հնարավորությանը, Սասուն Միքայելյանը համոզմունք հայտնեց, որ «մեզ համախմբվել է պետք, մարդիկ պետք է հասկանան` ինչ է կատարվում»: Նա հնարավոր համարեց երկխոսությունը Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ` պարզաբանելով. - «Այն տղաները, որ կան այստեղ, բոլորը թե’ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ են մոտ եղել, թե’ Սերժ Սարգսյանի: Իմ կարծիքով` այս տղաներին պետք է բաց թողնեն, գնան նստեն բանակցության, խորհրդարանը պետք է ցրեն, որովհետեւ դա քայլ է` մի քայլ պետք է արվի այս երկրում: Առաջին քայլն է. նորմալ ընդդիմություն ձեւավորվի Ազգային ժողովում, ինչ-որ տեղ հույսի մթնոլորտ կձեւավորվի»:
 
Forum » ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ » Միքայելյան Սասուն Մեխակի » ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ
  • Page 1 of 1
  • 1
Search:

Wednesday, 2024-04-24, 5:05 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics