Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
ՏԵՂԵԿԱՆՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ''ԳՈՐԾԻ'' ՄԱՍԻՆ
grigavDate: Wednesday, 2008-06-25, 3:30 PM | Message # 1
Group: Administrators
Messages: 15
Status: Offline
Անհիմն մեղադրանքներով իշխանությունները դեռ շարունակում են ազատազրկման մեջ պահել «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին նախարար, ներկայումս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին: Դատարանը երեք անգամ բավարարել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը եւ փետվարի 24-ին ձերբակալված Սմբատ Այվազյանի կալանքի ժամկետը երկարացրել մինչեւ հուլիսի 15-ը:

Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասներն են.
Ս.Այվազյանին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի 1-ին մասով: Իբր Այվազյանը 2008թ.-ի փետրվարի 24-ին չի ենթարկվել, չի կատարել ոստիկանների օրինական պահանջը, դիմադրություն է ցույց տվել, որն արտահայտվել է աշխատողներից մեկի կրծքավանդակին հարվածելով: Գործը հարուցվելուց հետո դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել եւ որեւէ մեկի վրա մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: Դիմադրություն` որպես այդպիսին, չի եղել: Ոստիկանների մի խումբ առավոտյան կանգնեցրել է նրա ավտոմեքենան եւ բերման ենթարկել: Խուզարկությամբ կասկածյալի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ: Բերման հիմքը եղել է զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքը: Զենքը հայտնաբերելուց հետո, ընդամենը երկու ժամում պարզել էին, որ ատրճանակը անժամկետ թույլտվությամբ ոստիկանության կողմից տրված է Այվազյանին: Նա ատրճանակը նվեր էր ստացել` որպես ազատամարտիկ: Զենքի օրինականության հարցը ճշտելուց հետո, շուրջ տասը ժամ եւ ավելի ապօրինի, առանց որեւէ փաստաթղթեր ձեւակերպելու, նրան պահել են 6-րդ վարչությունում: Միայն ուշ ժամի` 23.00-ի մոտերքը, անհասկանալի պատճառներով կամ հիմքերով ձերբակալվածին տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն: Այնտեղից առանց որեւէ հիմքի, առանց կասկածանքի, նրան ձեռնաշղթաներով տարել են փորձաքննությունների բյուրո, փորձանմուշ վերցրել` պարզելու համար նրա կողմից թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը: Տեսնելով, որ «նարկոտիկի» մեղադրանքը չի հաստատվում` ստիպված դիմում են հին ու «բարի» մեղադրանքի` 316 հոդված: Իբր ետ գալու ճանապարհին Այվազյանը չի ենթարկվել իրենց օրինական պահանջին եւ դիմադրություն է ցույց տվել: Այվազյանի վերաբերյալ եղել է քաղաքական հանձնարարություն` ամեն գնով պահել անազատության մեջ: Ինչն էլ ''իրավապահները'' հաջողությամբ իրականացնում են: Գտել են երեք երիտասարդ ոստիկաններ եւ հրահանգել այսպես գրել:
Ամիսներ շարունակ նրա նկատմամբ քննչական գործողություն չի իրականացվել:
Անձին անազատության մեջ պահելը` կալանքը, համարվում է ծայրահեղ միջոց եւ խափանման այդ ձեւն ընտրելիս դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարված հանցագործության բնույթն ու առանձնահատկությունները, այդ անձնավորության բնութագիրը, սոցիալական վիճակը, առողջությունը, ընտանեկան վիճակը: Այս տեսանկյունից` կոնկրետ այս գործով ակնհայտ է, որ ոտնձգություն է կատարվում քաղաքացու նկատմամբ: Արցախյան պատերազմի մասնակից, սոցիալական կայուն վիճակ, ընտանիքի միակ կերակրող, առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը կալանք ընտրելը ոչնչով արդարացված չէ: Տեսնելով այս ամենը կարելի է արձանագրել, որ Հայաստանում դատական համակարգը անկախ չէ, որ Սմբատ Այվազյանը քաղբանտարկյալի դասական օրինակ է:
 
  • Page 1 of 1
  • 1
Search:

Saturday, 2024-11-23, 1:10 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics