Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում - 6 September 2008 - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 534
Main » 2008 » September » 6 » Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2:03 PM
Արձագանքելով 06.08.2008թ. մի խումբ նախկին քաղբանտարկյալների դիմումին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 05.09.2008թ. ընդունեց դիմումը ստորագրած նախկին քաղբանտարկյալներ Կարապետ Ռուբինյանից, Ժիրայր Սեֆիլյանից, ինչպես նաեւ քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի տիկնոջից` Անժելա Ալավերդյանից կազմված պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Մայր Աթոռի դիվանապետը:
Պատվիրակությունը Վեհափառի ուշադրությունը հրավիրեց 75 քաղբանտարկյալների եւ հազարավոր հալածյալների հետ կապված խնդրների վրա: Վեհափառին հանձնվեց քաղբանտարկյալների ցուցակը` նրանց դեմ հարուցված գործերի շիծու եւ պատվիրված լինելու մասին բացատրագրերով: Պատվիրակության անդամները մեկ անգամ եւս կոչ արեցին Վեհափառին` խախտել լռությունը եւ հրապարակային խոսքով ու գործով վճռականորեն կանգնել հալածյալների կողքին:
Վեհափառ հայրապետը արված առաջարկները գնահատեց որպես իրեն քաղաքականության մեջ ներքաշելու փորձ, հայտարարեց, որ չի կարող ստանձնել դատավորի դերը եւ չգիտի ովքեր են մեղավոր, իսկ ովքեր անմեղ: Ասաց նաեւ, որ Եկեղեցին ոչ թե հալածյալներին այլ արդարներին պաշտպանելու
պարտավորություն ունի:
Վեհափառ հայրապետն, այնուամենայնիվ, չբացառեց իր կողմից որոշակի, պատվիրակության համար անհայտ մնացած, դեպքերում իշխանությունների առջեւ անձնական միջնորդություններ, կամ ներման կոչ անելը:
Պատվիրակության անդամները  անընդունելի համարեցին
անմեղ մարդկանց ներման համար հանցագործների առջեւ Կաթողիկոսի միջնորդելը:
Views: 665 | Added by: kr
Sunday, 2016-12-11, 8:11 AM
Welcome Guest
Login form
News calendar
«  September 2008  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics