Նախկին քաղբանտարկյալների դիմումը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին - 11 August 2008 - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » 2008 » August » 11 » Նախկին քաղբանտարկյալների դիմումը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Նախկին քաղբանտարկյալների դիմումը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
12:01 PM
Վաղարշապատ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափառ տեր.
Գաղտնիք չէ, որ հանուն ազատ եւ ժողովրդավար Հայաստանի պայքարի ելած քաղաքացիների մեծ մասը հիասթափված եւ օտարացած է զգում իրեն Մայր Աթոռից: Դրան նպաստեցին որոշ բարձրաստիճան հոգեւորականների անհարկի մասնակցությունը քաղաքական գործընթացներին եւ, ցավոք սրտի, Ձեր կրավորական կեցվածքը, երբ ժամն էր կանխելու խաղաղ ցուցարարների՝ իշխանությունների սանձազերծած ջարդն ու սպանդը:
Սակայն ստեղծված իրավիճակը մեզ համար անընդունելի է. Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող չտեսնելու տալ մի քանի տասնյակ քաղբանտարկյալների եւ հարյուրավոր քաղհալածյալների գոյությունը: Ինչպես կարող եք հրապարակայնորեն չպահանջել դադարեցնել Ձեր հոտի մի ստվար հատվածի նկատմամբ կիրառվող հալածանքները, եթե նույնիսկ օտարներն են դա տեսնում ու պահանջում:
Մենք հալածանքների ու բռնությունների ենթարկված եւ այժմ տարբեր կարգավիճակներով ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալներս կոչ ենք անում Ձեզ խախտել լռությունը եւ Ձեր խոսքով ու գործով վճռականորեն կանգնել հալածյալների կողքին:

Հարգանքով եւ որդիական սիրով,
ՀՀ նախկին քաղբանտարկյալներ՝
Լևիկ Խաչատրյան
Դավիթ Առաքելյան
Արմենակ Աբրահամյան
Միսակ Հովակիմյան
Դավիթ Համբարձումյան
Մասիս Այվազյան
Վարդան Ջհանգիրյան
Իսահակ Մալխասյան
Հովհաննես Ղազարյան
Տիգրան Բաղդասարյան
Կարապետ Ռուբինյան
Ժիրայր Սեֆիլյան
Ավետիք Ներսիսյան
Գուրգեն Միքայելյան
Սամվել Հարությունյան
Երջանիկ Աբգարյան
 
 
 

 

 
 
 


Views: 2028 | Added by: kr
Tuesday, 2016-12-06, 0:37 AM
Welcome Guest
Login form
News calendar
«  August 2008  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics