Աստված պահապան - Forum
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
Page 1 of 11
Forum » 2008թ. մարտի 1 » Գրական անդրադարձեր » Աստված պահապան
Աստված պահապան
krDate: Saturday, 2008-12-27, 2:08 PM | Message # 1
Group: Administrators
Messages: 17
Status: Offline
Հրանտ Դինքը մահվանից մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ քայլելով Ստամբուլի փողոցներով իրեն զգում է որպես վախվորած մի աղավնի, որը աջ ու ձախ է նայում՝ ամեն անկյունից սպասելով մի հարձակման, ճիշտ այդպես էլ այսօր մի ամբողջ ազգ Երեւանի փողոցներով սարսափած ու վախվորած քայլում է, բայց ի տարբերություն աղավնիների, որոնք հնարավորություն ունեն թռչելու, մեր ազգը արմատներով կպած է այս հողին եւ ամեն վայրկյան սպասում է, որ ազգին իշխող տականքը կարող է ցանկացած քայլափոխի սպանել, խոշտանգել կամ առեւանգել նրան:

Ես խոնարհվում եմ մարտի 1-ին զոհված իմ եղբայրների շիրիմների առջեւ, որոնք սպանվեցին ոչ որպես աղավնիներ, այլ որպես հրեշտակներ, որոնք իրենց մարմիններով պաշտպանեցին ետեւում կանգնած խաղաղություն տենչացող ժողովրդին սատանայի արձակած կրակոցներից: Ու սատանայի դիպուկահար կրակոցները մխրճվեցին իմ եղբայրների ուղեղների մեջ, սակայն չկարողացան կոտրել այն միտքը, որ հայ ազգը իր սեփական հողում չպետք է վախենա փողոց դուրս գալուց ու նաեւ չպետք է ատելությամբ համակվի ուսադիրով ոստիկանի հանդիպելով:
Ես խոնարհվում եմ իմ զոհված եղբայրների առջեւ ու համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը ազգային հերոս է, իսկ նրանց վրա կրակածն ու կրակելու հրաման տվածը ազգի դավաճան, ով կանգնելու է ոչ միայն ժողովրդի, այլեւ պատմության դատաստանի առջեւ, հետո` նաեւ Աստծո, ու երբ գա հատուցման ժամը, այսօր քաղաքում վխտացող ավտոմատավոր ու դուբինկայավոր ճիվաղներին իրենց սատանա վոյինն էլ չի կարող փրկել, քանի որ ամենամեծ մեղքը այդ վոյինի ու իր ժառանգների վրա է ծանրանալու:
Այդ նույն տականքը թույլ չտվեց, որպեսզի ազգը արտակարգ իրավիճակի վերացումից հետո սգա իր կորսված զավակներին, իսկ Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրքական իշխանությունները թույլ տվեցին թուրք հասարակությանը սգալ նրա մահը, եւ Թուրքիայում բնակվող ամենաբարոյական մարդիկ դուրս եկան փողոց՝ Հրանտ Դինքի նկարները իրենց կրծքներին փակցրած ու վրան գրված. «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ»: Ու չնայած մեզ թույլ չտվեցին մեր զոհված եղբայրների անունները գրել մեր կրծքերին, ու չնայած ոչ մի ավազակապետ էլ չայցելեց նրանց շիրիմներին, միեւնույն է, նրանց անունները գրվեցին հայ ժողովրդի ամենաբարոյական մարդկանց հոգիներում: Իսկ այս ամենը անտեսած ազգի տականքը, ժողովրդի կողմից հայտարարված սգո նույն օրը՝ մարտի 21-ին, պաշտոններ էր իրար մեջ բաժանում ու կոալիցիա կազմում: Տիեզերական աստղաբաշխությամբ այդ օրը համընկավ Հիսուս Տիրոջ խաչելության օրվա հետ, երբ սատանայի սպասավորները կոալիցիա կազմելով սպանեցին Աստծուն, եւ նրանց թվաց, որ խաչելով Հիսուսին՝ իրենց կոալիցիան կմնա հավերժ եւ իրենց պիղծ հոգիներով կիշխեն երկրի վրա: Սակայն նրանց անհավատ հոգիները չէին կարող ընկալել Հիսուսի հարությունը ու...որ Հարության ավետիսով լույս կսփռվի աշխարհի վրա:
Նույն տիեզերական ճշգրտությամբ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան համընկնում է մեր նահատակված եղբայրների քառասունքի հետ...
Սակայն ինչպես կասեր Լուի Ցայֆերը` փոստատարը թակում է երկու անգամ, որից հետո գալիս է հատուցման պահը: Խրախճացեք տականքներ՝ ձեր վերջին մնացել են հաշված օրեր, ու թող «տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի, իմ բորբ երկիր, լուսապսակ քո ապագան», որտեղ տականքը կխրախճանա միայն դժոխքում, ուր իրենց ու իրենց վոժդի համար վաղուց պատրաստված են խրախճանքի կաթսաները:
Իսկ իմ սպանված եղբայրները` Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ ու Աստծո օգնությամբ կպաշտպանեն իմ ժողովրդին, եւ իմ ժողովրդի Աստվածատուր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում ղեկավարությամբ մի ամբողջ ժողովուրդ վախվորած աղավնիներից վերածվեց Ղարաբաղը ազատագրող ժողովրդի, իսկ այսօր էլ` Հայաստանը ազատագրող հերոսների:

Առաքել Սարգսյան
 
Forum » 2008թ. մարտի 1 » Գրական անդրադարձեր » Աստված պահապան
Page 1 of 11
Search:

Thursday, 2016-12-08, 2:13 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics