Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
"Նոր ժամանակներ" կուսակցության վարչության հայտարարությունը
grigavDate: Friday, 2008-07-18, 12:56 PM | Message # 1
Group: Administrators
Messages: 15
Status: Offline
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած երկու ամիսներին, նախընտրական քարոզարշավի ընթացքում ձևավորված համաժողովրդական շարժմանն ի պատասխան` կրիմինալ վարչախումբը ոչնչի առաջ չընկրկելով` շարունակում է Հայաստանը հակադրել քաղաքակիրթ աշխարհում ընթացող զարգացումներին: Հատկապես հատկանշական են իշխող վարչախմբի պատվերով իրականացվող համընդհանուր քաղաքական տեռորի անտրամաբանական ու աննախադեպ դրսևորումները, ինչի արդյունքում Հայաստանը քաղբանտարկյալների քանակով դարձել է անգերազանցելի ռեկորդակիր: Հակաժողովրդական ռեժիմի զնդաններում են գտնվում ավելի քան հարյուր քաղբանտարկյալներ, որոնց մեջ առաջինների թվում փետրվարի 24-ին ձերբակալվեց ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, և նրա խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը:
Ապօրինի վարչախումբը զգալով, որ այրվում է իր ոտքի տակի հողը, չխորշեց նաև ձեռք բարձրացնել հայոց աշխարհազորի վրա` բռնարարքների ուղեկցությամբ բերման ենթարկելով արցախյան ազատամարտի նվիրյալներին:
Համաժողովրդական շարժման առաջամարտիկներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար ձերբակալելը, ամբողջ հանրապետությունով վախի մթնոլորտ ստեղծելու ծայրահեղ դրսևորումները ևս մեկ անգամ փաստում են իշխող վարչախմբի ապօրինի` հակահասարակական, հակաիրավական և ոչ քաղաքական էությունը: Բացառապես բռնատիրական սկզբունքներով առաջնորդվող, քաղաքական մտածելակերպից հեռու վարչախումբը շարունակում է վիժեցնել Հայաստանում վերածնված ժողովրդավարական զարգացումները:
Նման գործելաոճը հղի է մեր պետականության թուլացման, նրա միջազգային վարկանիշի իջեցման և, որ առավել կարևոր է, երկրի ներքին կայունությանը լուրջ հարված հասցնելու վտանգով:
ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության Վարչությունը 2008 թվականի ապրիլի 16-ի նիստում, քննարկելով Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին քննչական մարմնի որոշումը, հաստատագրեց, որ նենգաբարո վերնախավի վախը և սարսափը շարունակում են հակաիրավական որոշումների հիմք հանդիսանալ: Արդյունքում խախտվել է անմեղության կանխավարկածի նորմը, և կալանքը վերածվել է պատժի միջոցի:
Ստեդծված իրավիճակում հետամուտ լինելով վարչախմբի կողմից կազմակերպված քաղաքական տեռորի բոլոր դրսևորումներին համարժեք իրավա-քաղաքական գնահատական տալու իր դիրքորոշմանը, արձանագրելով, որ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով գնալուն այլընտրանք չունի`
ՙՆոր ժամանակներ՚ կուսակցությունը հայտարարում է.
• Հայաստանում ձևավորվել է մի հասարակություն, որը արմատապես հակադրության մեջ է իշխանությունը բռնությամբ յուրացրած կլանի հետ, որի գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:
• Հայաստանի ապագայով մտահոգված յուրաքանչյուր ոք պետք է ոտքի կանգնի` պաշտպանելու իր սահմանադրական իրավունքը` իր ազատությունը և արժանապատվությունը:
• Միջազգային կազմակերպությունները պետք է ձեռնպահ մնան որևէ կողմնակալ դիրքորոշումից, համոզված լինելով, որ քաղաքակրթական խաչմերուկ հանդիսացող իր պատմական բնօրրանում հազարամյակներ գոյատևող հայ ժողովուրդը էությամբ մշտապես եղել է և մնում է ժողովրդավարական արժեքների հավատարիմ կրողն ու պաշտպանը:
ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության Վարչություն
16.04.2008թ.

 
  • Page 1 of 1
  • 1
Search:

Saturday, 2024-11-23, 5:41 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics