Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
Forum » ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ » Պետրոս Մակեյան, Աշոտ Զաքարյան, Շոթա Սաղաթելյան » Պ.Մակեյանի, Ա.Զաքարյանի, Շ.Սաղաթելյանի դատավարության մասին
Պ.Մակեյանի, Ա.Զաքարյանի, Շ.Սաղաթելյանի դատավարության մասին
krDate: Monday, 2008-06-30, 0:52 AM | Message # 1
Group: Administrators
Messages: 17
Status: Offline

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վահե Խալաթյան, երկարատեւ դատավարություն իրականացրեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործի քննությամբ, որը հասավ դատավարական աբսուրդի գագաթնակետին: 10 վկաներից 8-ը ներկայացան դատարանի դահլիճ, եւ հրաժարվեցին նախաքննական ցուցմունքներից: Թեեւ մեղադրող կողմը եւ դատավորը ամեն ինչ արեցին դրանից խուսափելու համար, սակայն բոլոր վկաները միաբերան հրաժարվում էին նախկին ցուցմունքներից եւ պնդում էին, որ դատարանը հաշվի առնի դատարանում տրված ցուցմունքները: Դատական ֆարսը հասավ գագաթնակետին հունիսի 6-ին, երբ դահլիճը սպասում էր Արա Արտուշի Մովսիսյանի «հայտնությանը», ով բոլորովին կապ չունենալով Գյումրիի 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի հետ՝ իրեն իրավունք էր վերապահել «դիրիժորություն» անել այնտեղ: Վերջինս, ըստ քրգործին կցված տեսաերիզի, սադրանքներ էր հրահրել 34/06 տեղամասում՝ ակնհայտորեն փորձելով գործ սարքել Պետրոս Մակեյանի գլխին, ով հանձնաժողով էր այցելել Սերժ Սարգսյանի օգտին կատարված լցոնումների համար բացատրություն պահանջելու: Դատը սկսվելուն պես դատավոր Վահե Խալաթյանը հայտարարեց, որ վկան անհայտ ժամկետով բացակայում է հանրապետությունից ու որպես ապացույց ներկայացրեց «Բելավիա» չվերթից կատարված հարցումը, ըստ որի, նա մայիսի 23-ին մեկնել էր Եվրոպա: Դատավարության մասնակիցները լսեցին մեկ այլ սենսացիոն տեղեկություն եւս. դատախազները սկսել են գործ սարքել փաստաբան Հովիկ Արսենյանի գլխին, ով օրեր առաջ գտել էր փախած վկաներից մեկին՝ դաշնակցական Վահան Գասպարյանին, դրանով ապացուցել էր, որ դատախազությունն ու դատարանը ստում են՝ ասելով, թե նա ՀՀ-ում չի: Զելիմ Թադեւոսյանը նույն բանը արել է Արսենյանի հետ կապված նաեւ Արմեն Սարգսյանի դատաքննության ժամանակ` այն ժամանակ` հաջողությամբ: Վկայի վրա իբրեւ թե ճնշումներ գործադրելու ու նրանից գրավոր հայտարարություն վերցնելու կասկածով այժմ դատախազությունը նյութեր է նախապատրաստում փաստաբանի դեմ: «Այս ձեռագիրն ինձ քաջ հայտնի է, նման մի գործ իմ վրա հարուցեցին 2002 թ.-ին, բայց ամբողջ հանրապետությունը գիտի, որ Հովիկ Արսենյանը վախեցողներից չէ, ես մի բան գիտեմ՝ որ լավ է անվախ զոհվել, քան վախենալով մեռնել: Եթե հերոս լեգենդը (ի նկատի ուներ Աշոտ Զաքարյանին- Ն. Ա.), ճաղերի ետեւում է, ես ի՞նչ իրավունք ունեմ այստեղ գտնվելու»,- ասաց Արսենյանը՝ միջնորդելով փոխել ամբաստանյալների խափանման միջոցը: Սակայն դատարանը, ինչպես սպասվում էր, մերժեց միջնորդությունը: Մերժեց նաեւ Աշոտ Զաքարյանի փաստաբան Գրիշա Մանուկյանի միջնորդությունը, ով պնդելով, որ քրգործը ապօրինի է եւ ենթակա է կարճման՝ պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ի վերջո, Հովիկ Արսենյանը միջնորդեց կասեցնել գործը, քանի որ իրենք խափանման միջոցը փոխելու նպատակով բողոքարկելու են վերաքննիչ: Դատախազ Արմեն Բոշնաղյանը հայտարարեց, որ իրենք դեմ են: Դատավորը դարձյալ մերժեց միջնորդությունը: Այստեղ մասնակիցների համբերությունը հատեց՝ նրանք «թուրքեր, թուրքեր» վանկարկելով թղթեր նետեցին դատավորի ու դատախազների ուղղությամբ: Պ. Մակեյանը հայտարարեց. «Մեր ձերբակալությունը, պատանդի կարգավիճակում պահելը, քրգործ թխելը, այնուհետ մեղադրական կողմի թելադրանքով դատավարություն անցկացնելը Աղվան Հովսեփյանի սցենարն է՝ պատվիրված իշխող կլանի պարագլուխներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից, ինչը վերջիններիս անձնական վրեժխնդրության հետեւանքն է: Մենք, ի սկզբանե այս ամենն իմանալով, այնուամենայնիվ համաձայնեցինք մասնակցել դատավարությանը, հանդուրժել դատավորի ու մեղադրող կողմի ապօրինությունները, ինչը նպատակ ուներ մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը իրազեկել, թե ինչպես են քաղաքական հայացքների համար հետապնդումներ իրականացնում, շինծու գործերով պահում ճաղավանդակներում: Քրգործը, որպես այդպիսին, փլուզվեց, սակայն դատարանը ոչ միայն հրաժարվեց իրականացնել արդարադատություն, այլեւ խախտեց Սահմանադրությունը՝ կատարեց քաղաքական պատվեր: Մենք՝ քաղաքական բանտարկյալներս, հայտարարում ենք՝ քանի չի փոխվել մեր խափանման միջոցը՝ հրաժարվում ենք դատավարության հետագա մասնակցությունից եւ նույնը խնդրում ենք մեր պաշտպաններից»: Դատն անորոշ ժամկետով հետաձգվեց. դատավորն ու դատախազները ժողովրդի սուլոցների ու անեծքների տակ հազիվ փախան դահլիճից: Սակայն դրանից հետո, ժամը 18:00-ից քիչ անց դատական նիստը սկսում է առանց պաշտպանների եւ ներկաների: «Ամբաստանյալները» մեջքով կանգնած դատարանի դեմ իրենց անհամաձայնությունն են հայտնել դատարանին: Այլ մանրամսներ հայտնի չեն: Հունիսի 9-ին դատաքննությունը դատավորի որոշմամաբ շարունակվել է դռնփակ: Մուտքը փակ է եղել ոչ միայն հասարակության համար, նաեւ ԶԼՄ-ների համար: Ինչպես հետո հայտնի դարձավ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող կողմը պահանջել է ազատազրկել Մակեյանին 4 , Աշոտ Զաքարյանին` 3, իսկ Շոթա Սաղաթելյանին` 2,5 տարով:
Դատավճիռը հրապարակվեց հունիսի 13-ին:
Ինչպես սպասվում էր, դատարանը Պետրոս Մակեյանին ազատազրկեց 3, Զաքարյանին 2 տարվա ազատազրկման, իսկ Շոթա Սաղաթելյանին պայմանական ազատազրկման:
Attachments: 2929846.jpg (1.3 Kb) · 4081731.jpg (1.4 Kb) · 2329762.jpg (1.2 Kb)
 
Forum » ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ » Պետրոս Մակեյան, Աշոտ Զաքարյան, Շոթա Սաղաթելյան » Պ.Մակեյանի, Ա.Զաքարյանի, Շ.Սաղաթելյանի դատավարության մասին
  • Page 1 of 1
  • 1
Search:

Friday, 2024-03-29, 1:10 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics