Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
Forum » ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ » Եղիազարյան Գուրգեն Համբարձումի » Գուրգեն Եղիազարյանի հայտարարությունը
Գուրգեն Եղիազարյանի հայտարարությունը
krDate: Wednesday, 2008-06-25, 9:33 PM | Message # 1
Group: Administrators
Messages: 17
Status: Offline
Հայաստանի ԱԱԾ մեկուսարանում գտնվող, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«Ես` Գուրգեն Եղիազարյանս, անում եմ քաղաքական հայտարարություն այն մասին որ`
1. Անհիմն եմ համարում եւ չեմ ընդունում ս/թ մարտի 1-ին, ժամը 6-ի սահմաններում Երեւանի Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի մասնակիցների վրա իշխանությունների կողմից չզգուշացված եւ ապօրինի ուժային հարձակումն ու դրան հետեւած ձերբակալությունները:
2. Իմ անձի նկատմամբ կատարված եւ կատարվող բոլոր գործողությունները համարում եմ ապօրինի, գնահատում դրանք որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության կողմից իրավապահներին տրված քաղաքական պատվերի իրականացում, որն իմ անձի նկատմամբ սկսվել է դեռեւս 5-6 տարի առաջ եւ իր բուռն զարգացումը ապրել մեկ տարի առաջ` կապված թերթերում իմ հակաիշխանական սուր հրապարակումների հետ, որի արդյունքում փորձ արվեց ինձ վրա քրեական գործ հարուցել: Այս ամենի իշխանական «տրամաբանական» ավարտը տեղի ունեցավ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հարձակում տեղի ունեցավ իմ եւ Երջանիկ Աբգարյանի վրա:
Փետրվարի 26-ին, ժամը 7-ի սահմաններում, բնակարանս եւ ամառանոցս խուզարկելուց հետո, ժամը 11-ին ինձ տեղափոխում են Աբովյան քաղաքի ոստիկանություն, որտեղ անհիմն եւ առանց պատճառաբանությունների պահում են մինչեւ ժամը 18-ը: Աբովյան քաղաքի ոստիկանությունում մոտ 3 ժամ 40 րոպե ինձ մեկուսացրել են այնպիսի խցում, որտեղ ջերմաստիճանը չէր անցնում 5-10 աստիճանը, որից հետո ձեռնաշղթայված տեղափոխել են ԱԱԾ եւ առանց բացատրության բաց են թողել ժամը 21.30-ին:
Այդ ընթացքում հեռուստատեսությամբ հայտարարում են, որ ինձ փնտրում են եւ չեն գտնում...
3. 26.02.08 թվականին կատարվում է երկու խուզարկություն մեկ օրում:
4. 2.03.08 թվականին կատարվում է երրորդ խուզարկությունը:
5. 3.03.08 թվականին ձերբակալվում եմ եւ հարցաքննվում որպես կասկածյալ ՀՀ քր.օր.-ի 300 հոդվածով:
6. 5.03.08 թվականին մեղադրանք է առաջադրվում նույն հոդվածով, որին հաջորդում է իմ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարան, որն անմիջապես բավարարվում է:
7. Մարդու իրավունքների հեռախոսագրով զգուշացվում է կատարվող իրադարձությունների մասին, եւ խնդրում ենք ընդունելություն երեք հոգով` ես, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Հայրենիք եւ պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը, բնականաբար, մերժվում է:
Սույն հայտարարության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ ինձ մեղսագրվող արարքի հետ ես որեւէ առնչություն չունեմ եւ այս ամենը համարում եմ իշխանությունների կողմից իջեցված քաղաքական պատվեր ու փաստում, որ Հայաստանում ընդհանրապես չի գործում պաշտպանության որեւէ էֆեկտիվ միջոց: Ավելորդ եմ համարում քաղաքական սույն հայտարարությունը ՀՀ որեւէ պետական կառույց ուղարկելը:

Միեւնույն ժամանակ հայտարարում եմ, որ մինչ հաղթանակ պաշտպանելու եմ հաղթած նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա քաղաքական հայացքները եւ համարում եմ, որ միայն նա է ունակ փրկելու Հայաստանի ապագան:

ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գուրգեն Եղիազարյան»:

 
Forum » ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ » Եղիազարյան Գուրգեն Համբարձումի » Գուրգեն Եղիազարյանի հայտարարությունը
  • Page 1 of 1
  • 1
Search:

Tuesday, 2024-04-16, 4:20 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics