Դիմումի նախագիծ Կաթողիկոս2 - Forum
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
Page 1 of 11
Forum moderator: kr 
Forum » ՀՀ իրավապահ համակարգը » Գործ "թխող" քննիչների մասին » Դիմումի նախագիծ Կաթողիկոս2
Դիմումի նախագիծ Կաթողիկոս2
krDate: Tuesday, 2008-08-05, 5:09 PM | Message # 1
Group: Administrators
Messages: 17
Status: Offline
«Երանի նրանց, որ քաղց ու ծարավ ունեն արդարության, որովհետեւ նրանք պիտի հագենան...»: Մաթեւոս 5: 6

հեռ. (374-10) 517-110
ֆաքս. (374-10) 517-301
էլ. փոստ. divanatun@etchmiadzin.am

Վաղարշապատ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափառ տեր.
Գաղտնիք չէ, որ հանուն ազատ եւ ժողովրդավար Հայաստանի պայքարի ելած քաղաքացիների մեծ մասը հիասթափված եւ օտարացած է իրեն զգում Մայր Աթոռից:
Դրան, ինչպես գիտեք, նպաստեցին որոշ բարձրաստիճան հոգեւորականների անհարկի եւ ապօրինի մասնակցությունը քաղաքական գործընթացներին եւ, ցավոք սրտի, Ձեր կրավորական կեցվածքը, երբ ժամն էր կանխելու իշխանությունների սանձազերծած խաղաղ ցուցարարների ջարդն ու սպանդը:
Սակայն ստեղծված իրավիճակը մեզ համար անընդունելի է. Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող չտեսնելու տալ մի քանի տասնյակ քաղբանտարկյալների եւ հարյուրավոր քաղհալածյալների տառապանքը: Ինչպես կարող եք հրապարակայնորեն չպահանջել դադարեցնել Ձեր հոտի մի ստվար հատվածի նկատմամբ կատարվող քաղաքական հալածանքները, եթե նույնիսկ օտարներն են դա տեսնում ու պահանջում:
Մենք հալածանքների մսաղացով անցած եւ այժմ տարբեր կարգավիճակներով ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալներս կոչ ենք անում Ձեզ խախտել լռությունը եւ Ձեր խոսքով ու գործով վճռականորեն կանգնել հալածյալների կողքին:

Հարգանքով եւ որդիական սիրով,
ՀՀ նախկին քաղբանտարկյալներ՝
 
Forum » ՀՀ իրավապահ համակարգը » Գործ "թխող" քննիչների մասին » Դիմումի նախագիծ Կաթողիկոս2
Page 1 of 11
Search:

Thursday, 2016-12-08, 2:12 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics