Բալաբեկյան Նինա - Քաղհալածյալ Ե - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » Articles » Քաղհալածյալ Ե

Բալաբեկյան Նինա
Երեւանի թիվ 225 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն:
2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ եղել է թիվ 6/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ: Այդ տեղամասում Սերժ Սարգսյանը ստացել է 339 ձայն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը`527:
07.03.2008-ից հորդորել են աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել, մերժում ստանալով սկսել են սպառնալ բանակում ծառայող որդուն վատություն անելու հեռանկարով: Սպառնալիքների հետեւանքով, 15.05.2008-ին աշխատավայրից, արյան բարձր ճնշումով, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է նախաինսուլտային վիճակ: 02.06.2008-ին դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն թիվ 15 պոլիկլինիկայում հրաժարվել են անաշխատունակության թերթիկ տրամադրել` խորհուրդ տալով ներկայանալ աշխատանքի եւ ազատման դիմում գրել: Ասվել է, որ հատուկ հրահանգ ունեն իրեն թերթիկ չտրամադրելու վերաբերյալ:
Ստիպված անաշխատունակության թերթիկ է վերցրել այլ պոլիկլինիկայից, իսկ երբ 20.08.2008-ին ներկայացել է աշխատանքի, հրաժարվել են վերադարձնել հիմնարկի կնիքը, թաղապետարանից նորից հորդորել են ազատման դիմում գրել:
Ի վերջո, նորից մերժում ստանալով, հայտարարել են որ ազատված է աշխատանքից:
Նինա Բալաբեկյանը համոզված է, որ հեռացվել է աշխատանքից ընտրակեղծարարություն անելուց հրաժարվելու պատճառով:
Category: Քաղհալածյալ Ե | Added by: kr (2010-02-15)
Views: 895
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Thursday, 2016-12-08, 2:15 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics