Մաթևոսյան Դավիթ Ղեւոնդի - Քաղհալածյալ Բ - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Մաթևոսյան Դավիթ Ղեւոնդի
Ծնվ. 22.03.1960թ.
2008 թ.նախագահականընտրություններում ԼեվոնՏեր-Պետրոսյանի  կենտրոնականշտաբիանդամ. 
Ձերբակալվել է 01.03.2008 թ.
Մեղադրվել է ՀՀ քր. օր. 316/1 հոդվածով.
Ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.06.2008թ. դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
22.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել:
Դավիթ Մաթեւոսյանը քաղբանտարկյալ է:

Հայաստանում այսօր 100-ից ավել քաղբանտարկյալներ կան: Սա ընդամենը նրանցից մեկի պատմությունն է: Մի մարդու պատմություն, որ իր գիտակցական կյանքի 20-ից ավելի տարիները նվիրել է ժողովրդավարության կայացմանը Հայաստանում: Մարդու, որ դեռ ևս 25 տարեկանում, լինելով Հայաստանի համայնքների ղեկավարներից ամենաերիտասարդը, Մեղրիում առաջինն է ներդրել պետական սեփականություն հանդիսացող հողակտորների վարձակալությամբ տալու մեխանիզմը, որով փրկել է քայքայման եզրին գտնվող շրջանի տնտեսությունը: Այսպիսով, իր ազատական հայացքների շնորհիվ նա դեռևս Խորհրդային Հայաստանում արդեն գործնականում ժողովրդավարություն էր կառուցում: Հիմա ժողովրդավարության առաջամարտիկը քաղբանտարկայալ է…

Դավիթ Մաթևոսյանը 2007թ. աշնանը Հայաստանում սկիզբ առած Համաժողովրդական շարժման առաջնորդներից է և ՀՀ առաջին նախագահ, 2008թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու` Լևոն Տեր-Պետորսյանի նախընտրական շտաբի ղեկավար կազմի անդամ, քաղաքական թիմի առանցքային դերակատարներից է:

Այստեղ նշված ամբողջ տեղեկատվությունը կարող է հաստատվել պետական արխիվներում պահվող մեծաքանակ փաստաթղթերով, Դավիթ Մաթևոսյանի անձնական արխիվի նյութերով, տեսաերիզներով, և ֆոտոնյութերով, ինչպես նա և մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներով և հազարավոր մարդկանց վկայություններով:

Բռնարարքներ Դավիթի և իր ընտանիքի նկատմամբ

2006-2008թթ.

2008թ-ի Մարտի 1-ի առավոտյան, խաղաղ ցուցարարներին Ազատության հրապարակից դաժանաբար հեռացնելուց մոտ 1 ժամ հետո, Դավիթն իրեն ուղեկցող երկու քաղաքացիների` Արմեն Ռաֆիկի Օհանյանի և Հովհաննես Հրաչիկի Մաթ ևոսյանի հետ Աբովյան փողոցի վրա գտնվող Սիլ Պլազայի շենքի կողքից բերման է ենթարկվել Եր ևանի Քանաքեռ-Զեյթուն ոստիկանական բաժանմունք, որտեղ ապօրինաբար պահվել է երկու օր շարունակ: Հետաքրքրական է, որ Քանաքեռ-Զեյթունում միևնույն վայրից, միևնույն ժամին բերման ենթարկված քաղաքացիների բերման մասին արձանագրությունները կազմվել են տարբեր ժամերի և տարբեր կերպ: Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի աշխատակից ոմն Աբրահամյան անմիջականորեն հրահանգել է իր ենթականերին բերման ակտերում “բերման է ենթարկվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու կասկածանքով” արտահայտությունը փոխարինել “բերման է ենթարկվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար” որպեսզի կեղծ վկայությունների հիման վրա, հեշտությամբ հնարավոր լինի “գործ սարքել”: Այս ընթացքում ավազակապետական իշխանություններն իրենց ստորաբար ծառայող հետաքննչական մարմինների օժանդակությամբ, առանց հիմքերի կեղծ և ընթացքում հետին ամսաթվով լրացվող վկայությունների հիման վրա ձերբակալել են նրան: Հետաքննչական մարմինները առայժմ վկայություններ ստանալու համար չեն կանչել դատախազություն ոչ միայն այդ օրը Դավիթի կողքին եղած քաղաքացիներին, այլ և մի շարք քաղաքացիների, ովքեր իրենց տան պատուհաններից տեսել են, թե ինչպես են նրանց ոստիկանները նստեցնում մեքենա, և ճանաչել են թե Դավիթին, թե Արմենին: Բնական է, որ ոստիկանությանը ոչ մի դիմադրություն էլ չի եղել, որ փոխգնդապետ Մաթ ևոսյնը շատ-շատերից ավելի լավ է պատկերացնում ոստիկանության հետ շփվելու կարգը, որ վաղը դատարանում կեղծ վկայություն տվող ոստիկանները հայտնվելու են զավեշտալի իրավիճակում, որ գործով զբաղվող քննիչները մեկընդմիշտ կորցնելու են երբևէ իրենց մասնագիտական հեղինակությունը վերականգնելու հեռանկարը, որ անմեղ մարդկանց դեմ “գործեր սարքելով” ապարանա-ղարաբաղյան կլանը ավելի վատ վիճակի մեջ է դնում ինքն իրեն և յուղ լցնում կրակի վրա:

Բերված փաստերն արդեն իսկ վկայում են, որ հետաքննությունն իրականացվում է օրենքի լրջագույն խախտումներով: Հավելենք նաև, որ Քանաքեռ-Զեյթուն ոստիկանատուն բերման ենթարկվածների հետ հանդիպել չեն թույլատրել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, ինչի մասին նշվում է նրա պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բռնարարքները և ճնշումներ Դավիթ Մաթևոսյանի նկատմամբ ունեն իրենց նախապատմությունը: Ավազակապետական իշխանությունները վաղուց են նրան պահում ուշադրության կենտրոնում` սկսած 2006թ-ից, երբ նա վերադարձել է ակտիվ քաղաքական կյանք և հրապարակայնորեն հանդես է եկել գործող իշխանությունների կոմից տարվող քաղաքականության դեմ: Նա հանդիսանում է “Այլընտրանք” հասարակական քաղաքական նախաձեռնության հիմնադիր և խորհրդի անդամ: "Այլընտրանքի" ձևավորման առաջին իսկ օրերից անընդմեջ ենթարկվում է հետապնդումների, բռնարարքների, ճնշումների: 2007թ-ի Ազգային ժողովի ընտրություններում նա մասնակցվել է որպես թեկնածու` ընդդիմադիր “Իմպիչմենտ” դաշինքի կողմից:

2007թ-ի մայիսի 9-ին Նալբանդյան փողոցով անցնող խաղաղ ցուցարարների նկատմամբ ԱԱԾ շենքի մոտ կիրառվեց բռնություն, որի ընթացքում Դավիթ Մաթևոսյանը դաժանաբար ծեծի է ենթարկվել, և առևանգվել իրավապահների կողմից, միայն համառորեն կանգնած և առևանգվածների ազատումը պահանջող ցուցարարների ճնշման տակ, նրան բաց թողեցին: Այս բախման համար ոչ ոք պատասխան այդպես էլ չտվեց` չնայած կային բազմաթիվ ապացույցներ, կադրեր, թե ինչպես է խաղաղ երթը կասեցվում և օգտագործվում արցունքաբեր գազ, բռնություն կիրառվում իրավապահների կողմից: Միայն ազատ մամուլը հանդես եկավ այդ օրվա բռնարարքները դատապարտող հայտարարություններով: Երբ դաժանաբար ծեծում էին Դավիթին և իր համախոհներին, հենց նույն պահին, մի քանի փողոց այնկողմ` Հանրապետության հրապարակում Հայաստանի իշխանությունները հրավառություն, և բացօդյա շքեղ համերգ էին կազմակերպել և տոնում էին Հաղթանակի օրը:

2007թ.-ի հոկտերբերի 23-ին մի խումբ համախոհների հետ բերման է ենթարկվել Կենտրոնի Ոստիկանատուն, որտեղ պահվել է մինչ և գիշերվա ժամը 3-ը և միայն ոստիկանատան առջև հավաքված հոծ բազմության և առաջին նախագահի անձնական ներկայությամբ և պահանջով, բաց է թողնվել, այդ օրը բերման էր ենթարկվել նաև նրա 18-ամյա որդին: Նրա որդուն` Թևոս Մաթևոսյանին և անչափահաս աղջկան Հերմինե Մաթևոսյանին նույնպես տարբեր առիթներով ոստիկաններն առևանգել են փողոցից և ապօրինաբար պահել մի քանի ժամ ոստիկանատանը` հոր գործունեության մասին տեղեկատվություն կորզելու նպատակով:

Կենսագրական մանրամասներ

1991-2000թթ.

1991թ.-ից նշանակվել է Մեղրու Ներքին գործերի բաժնի պետ` շրջանի պաշտպանությունը ապահովելու և տեղում բանակի ձևավորման աշխատանքները համակարգելու լիազորություններով: Այդ թվականներին նրա անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով, վտանգելով սեփական կյանքը` նա կարողացավ գերությունից ազատել ադրբեջանական զինված ուժերի մոտ գերության մեջ գտնվող 14 մեր հայրենակիցներին, նա և հայկական կողմում հայտնված բազմաթիվ ադրբեջանցիների կյանքի և անվտանգության միակ երաշխիքը եղել է անձամբ Դավիթը, ով ամեն ինչ արել է, որ անմեղ մարդկանց արյուն չթափվի, կազմակերպել է գերիների փոխանական հարցերը: Պատերազմական իրավիճակում նրան հաջողվել է երկխոսության մեջ մտնել ադրբեջանական կողմի հետ, կազմակերպել Մեղրու տարածաշրջանի ադրբեջանաբանակ վայրերից խաղաղ բնակչության արտագաղթը` թույլ չտալով, որ անմեղ մարդիկ դառնանա վրեժխնդրության զոհեր:

Պատերազվի ողջ ընթացքում` ընդհուպ մինչև զինադադարի կնքումը Դավիթը մեծագույն ներդում է ունեցել ոչ միայն Մեղրիի ինքնաշատպանության կազմակերպման գործում, այլ ընդհանրապես ողջ Սյունիքի:

Այս տարիների հայրենանվեր, մարդասիրական աշխատանքն է, որ գնահատվեց մեր ժողովրդի կողմից, և 1995թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում նա հաղթեց ձայների ճնշող մեծամասնությամբ:

Ազգային ժողովում որպես պատգամավոր նա ակտիվ օրենսդրական գործունեություն է ծավալել: Նրա ջանքերի շնորհիվ լուծվել են բազմաթիվ տնտեսական հիմնախնդիրներ` կատարվել են փոփոխություններ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին օրենքում, փոփոխություններ բյուջեի մասին օրենքում: Կրթության մասին օրենքում նրա առաջարկած փոփոխությունների արդյունքում լուծվել է լեռնային և սահմանամերձ գյուղերում ուսուցիչների աշխատավարձի լրավճարի հարցը: Հարկային արտոնություններ են շնորհվել Ագարակի և Կապանի Լեռնահարստացման ՊՓԲԸ-ներին: Թերևս Ազգային ժողովում նրա ներկայացրած ամենալուրջ փաստաթուղթն իր հեղինակած Ընտրական օրենսգրքի նախագիծն էր, որը ցավոք չի ընդունվել այն տարիներին: Այս օրենսգրքի նախագիծը պատմական մեծ նշանակություն ունի, քանի որ նրանում առաջարկվող մեխանիզմները ժամանակին ընդունվելու դեպքում` այսօր թերևս կասեցվեին այն խայտառակ ընտրական գործընթացները, որ տեղի են ունենում ՀՀ-ում: Համոզված ենք, որ ապագայում օրենսդիրները վերադառնալու են Դավիթ Մաթևոսյանի առաջարկած Ընտրական օրենսգրքի նախագծին, որը ժողովրդավարական սկզբունքների և հայկական իրողությունների ներդաշնակ իրագործումը երաշխավորող հեռանկարային տարբերակ է:

1996թ. փետրվարին նա նշանակվել է Սյունիքի փոխմարզպետ: Թե ինչ նվիրումով և իր պաշտոնեական դիրքի նկատմամբ ինչպիսի պատասխանատվությամբ է նա աշխատել որպես փոխմարզպետ` կարող է պատմել ցանկացած Սյունեցի, ով այդ տարիներին գոնե մեկ անգամ առնչվել է մարզպետարանի հետ:
1999-2000թթ. նա գլխավորել է ՀՀ Կառավարությանն առընթեր “Հայանտառը”, այսինքն եղել է հանրապետության ողջ տարածքով անտառածածք տարածքների համար գլխավոր պատասխանատու պաշտոնյան: Այդ կարճ ժամանակում նա հասցրեց արմատապես փոխել վերաբերմունքն անտառի նկատմամբ, հանդես եկավ բնագավառի բարեփուխումների վերաբերյալ բազմաթիվ օրենսդրական առաջարկություններով, որոնց մի մասը ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից և հաջողությամբ գործում է առ այսօր: Դավիթ Մաթևոսյանը բարձր հեղինակություն է վայելում բնապահպանների շրջանակներում, նրան պաշտոնավարման ընթացքում էական երկխոսություն է սկսվել բնապահպանական հարցերով զբաղվող մի շարք միջազգային կառույցների հետ:

Վերջնականապես հիասթափվելով Հայաստանում հաստատված քոչարյանա-սերժական ռեժիմից Ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Մաթևոսյանն իր կամքով հեռացել է պետական ապարատից և հանուն ժողովրդավարության և ազատության իր պայքարը շարունակել` սկզբում որպես քաղաքացի, իսկ 2006թ-ից որպես հրապարակային և քաղաքական գործիչ` վերադառնալով ակտիվ քաղաքական կյանք:

Category: Քաղհալածյալ Բ | Added by: armen (2008-06-14)
Views: 1156 | Comments: 2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Sunday, 2016-12-11, 8:06 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics