Այվազյան Սմբատ Ժիրայրի - Քաղհալածյալ Բ - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 534
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Այվազյան Սմբատ Ժիրայրի
Ծնվ. 10.03.1959 թ.
ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղխորհրդի անդամ.

Ձերբակալվել է 24.02.2008 թ.
Մեղադրվում է ՀՀ Քր.օր. 316/1, 235/4 հոդվածներով:
19.11.2008թ. դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
22.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել:
Սմբատ Այվազյանը քաղկալանավոր է:

Նա ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր է:

Ծնվել է 1959 թ. մարտի 10-ին Երեւանում:

1980 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող, ՙՄեծն Տիգրան՚ աշխարհազորի կազմակերպության ղեկավար, 1994-1998 թթ. ՙՍապֆիր՚ գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար:

1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): ՙՀանրապետություն՚ խմբակցության անդամ, ՙԵրկրապահ՚ պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չի եղել: ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղխորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Category: Քաղհալածյալ Բ | Added by: armen (2008-06-14)
Views: 1409 | Comments: 1
Total comments: 1
1  
That's a crackerjack ansewr to an interesting question

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Tuesday, 2016-12-06, 0:38 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics