Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Ջհանգիրյան Գագիկ Վրեժի
Ծնվ. 16.04.1955թ.
ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխ. դատախազի տեղակալ
Ձերբակալվել է` 23.02.2008թ.
Մեղադրանքը` ՀՀ քր. օր. 316/1 եւ 235/1 հոդվածներով:
2008թ. հունիսի 13-ին 235 հոդվածի 1-ին մասով մեղադրանքը հանվել է, ավելացվել է 300 հոդվածի 1-ին մասով մեղադրանք:
23.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել:


Գագիկ Ջհանգիրյանին դեռեւս 2008թ. փետրվարի 27-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով` իբր ապօրինի կերպով զենք պահելու եւ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
2008թ. հունիսի 13-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հարությունյանը որոշում է կայացրել փոփոխելու Գագիկ Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքը: Ըստ որոշման` Գագիկ Ջհանգիրյանի մեղադրանքի ծավալից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը:
Նույն որոշմամբ Գագիկ Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով: Ըստ որոշման` Գագիկ Ջհանգիրյանը իբր "2008թ. փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի պարտություն կրելուց հետո ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող մի շարք այլ անձանց հետ ծրագրավորել, կազմակերպել եւ իրականացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն, այսինքն` պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ: Մասնավորապես, օգտագործելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի իր պաշտոնի հեղինակությունը, անմիջականորեն մասնակցել է նախընտրական գործընթացն ու ընտրությունների ընթացքը վարկաբեկելուն, միջազգային հանրության առաջ դրանց օրինականությունը կասկածի տակ դնելուն, ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության լայն զանգվածներում անվստահություն սերմանելուն, հասարակական դժգոհության եւ ընդվզումների պատրանք ստեղծելուն, դրանով իսկ երկրի ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելուն ուղղված լայնածավալ հրապարակային միջոցառումների օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաեւ օրինական իշխանություն իրականացնող անձանց մեկուսացնելուն, պաշտոնանկ անելու, նրանց փոխարեն իշխանություն իրականացնելուն ուղղված գործողություններ է ծրագրավորել ու կատարել, հրապարակավ հանդես եկել սադրիչ բնույթի պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված ելույթներով ու կոչերով":

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող հայտնի քրեական գործի շրջանակներում իմ եւ եղբորս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը իրավաբանության հետ որեւէ առնչություն չունի եւ ինքնաբերաբար կրում է քաղաքական բնույթ:

Համաժողովրդական շարժման ընթացքում որպես Հայաստանի ապագայով մտահոգված հայ, գիտնական, դատախազ չէի կարող անմասն մնալ: Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ կողմից վավերացված միջազգային մի շարք նորմերով սահմանված խոսքի ազատության իրավունքից, հրապարակայինորեն արտահայտել եմ իմ կարծիքը, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Կարծիքս, շատերի նման, ծածուկ արտահայտելու փոխարեն, ընտրել եմ դա անելու հրապարակային ճանապարհը, համոզված լինելով իմ ասելիքի ճշմարտացիության մեջ: Իմ ողջ կենսագրության ընթացքում երբեւէ չեմ նահանջել այս կամ այն հարցի վերաբերյալ իմ ունեցած եւ արտահայտած կարծիքներից: Այժմ էլ ոչ մի ճնշում կամ արգելք չի կարող ստիպել ինձ փոխելու տեսակետներս, առավել եւս հիմա, երբ կշեռքի նժարին դրված է Հայրենիքիս ապագան ու ճակատագիրը:

Կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին, ինչպես նաեւ քաղաքական հայացքների համար կալանավորված բոլոր անձանց լինել տոկուն, չընկրկել որեւէ ուժի, որեւէ ճնշման առջեւ:

Իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին: Որպես իրավաբան, ես ընտրել եմ պայաքարի իրավական ուղին: Թեեւ իմ եւ ձեր նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումները քաղաքական բնույթ են կրում, կարծում եմ մենք պետք է պայքարը շարունակենք իրավական հնարավոր բոլոր միջոցներով:

Արդարության եւ Ժողովրդավարության հաղթանակը Հաայստանում անխուսափելի է:

10.04.08թ.


Ի ԴԵՊ

Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանի պաշտպանները եւս հանդես են եկել հայտարարությամբ, որում հիմնավորել են, որ նրանք քաղբանտարկյալներ են:

՚Գտնում ենք, որ Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանք ազատազրկվել եւ ենթարկվել են բռնությունների միմիայն 22.02.2008թ.-ին Ազատության հրապարակում Գագիկ Ջհանգիրյանի ունեցած ելույթի եւ արտահայտած կարծիքի համար/ նախագահական ընտրությունների արդյունքների եւ ՚Հոկտեմբեր 27ՙ քրեական գործից անջատված մասի վարույթի կարճման մասին-խմբ/:

Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային մի շարք նորմերով սահմանված խոսքի ազատության իրավունքից, Գագիկ Ջհանգիրյանը իրավունք ուներ ազատորեն, հրապարակային արտահայտել իր կարծիքը, որն էլ նա իրականացրել է: Գ.Ջհանգիրյանի կողմից իր կարծիքն արտահայտելու իրավունքից օգտվելու պատճառով, նրա եւ հարազատների նկատմամբ իրականացվող անօրինական հետապնդումներն ու բռնությունները հարիր չեն իրավական եւ ժողովրդավարական պետությանը, ինչպիսին` համաձայն ՀՀ Սահմանադրության, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունըՙ,-ասվում է հայտարարության մեջ, որում հույս է հայտնվում, որ.

՚Հուսով ենք, որ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա հարազատների նկատմամբ իրականացվող անօրինական ճնշումներն ու հետապնդումները կդադարեցվեն, Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյաններն անհապաղ ազատ կարձակվեն, իսկ նրանց նկատմամբ անօրինականություններ թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվությանՙ: Բացի այդ նշվում է, որ Ջհանգիրյանները ենթարիկվել են ծեծի եւ խոշտանգումների.՚ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ (6-րդ) վարչության վարչական շենք տեղափոխելուց անմիջապես հետո, շենքի առաջին հարկում հատուկ նշանակության ջոկատի երեք աշխատակիցներ հարձակվել են Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր վրա, ծեծի ենթարկել նրանց: Ծեծողների մեջ, ամենաակտիվը, եղել է Արման Հարությունյանը (երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ամուսինը): Այսպիսով, ԿՀԴՊԳՎ աշխատակիցների անօրինական գործողությունների արդյունքում Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանները ստացել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Իրեն ծեծի ենթարկելու եւ դրա հետեւանքով մարմնական վնասվածքներ ունենալու մասին Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն, չնայած դրան, դատաբժշկական փորձաքննություն Գ.Ջհանգիրյանի նկատմամբ չի նշանակվելեւ այդ վնասվածքները պատշաճ չեն արձանագրվել: Ինչ վերաբերում է Վարդան Ջհանգիրյանին, ապա նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է այն պատճառով, որ նա ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ նա ստացել է միջին ծանրության բազմաթիվ (այդ թվում հրազենային) մարմնական վնասվածքներՙ:
Category: Քաղհալածյալ Բ | Added by: armen (2008-06-14)
Views: 1555 | Comments: 3
Total comments: 3
3 Անահիտ  
0
Ջհանգիրյանի քրոջ որդու նկատմամբ քրեական գործ էր հարուցվել կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինծառայությունից խուսափելու համար, վերջինս ներկայացել է, սակայն կալանք նրա նկատմամբ չի կիրառվել, իբր հիվանդ է, եւ այս պատճառաբանությամբ էլ գործը հնարավոր է կարճվի: Անշուշտ, մեր օրերում դա Ջհանգիրյանի քրոջ որդու գեղեցիկ աչքերի համար չի արվում, եւ վկայում է այն խոսակցությունների հավաստիության մասին, որ Ջհանգիրյանն իրականում երկակի խաղ է խաղում եւ որոշ հարցերի շուրջ իշխանությունների հետ ձեռք է բերել հստակ պայմանավորվածություններ: Ի վերջո, համաներումից ամենաշատը օգտվեցին հենց Ջհանգիրյանները՝ երկու եղբայրներն էլ ազատ արձակվեցին, մինչդեռ, պարզից էլ պարզ էր որ իշխանությունների ցանկության դեպքում Ջհանգիրյանները կարող էին երկար մնալ կալանքի տակ, իսկ նրա մյուս զարմիկը շարունակում է իր «եկամտաբեր» աշխատանքը պետական եկամուտների կոմիտեում:
Ինչպես երեւում է իշխանությունների մեծահոգությունը սահմաններ չի ճանաչում, իսկ թե դրա դիմաց ինչ ծառայություններ պետք է մատուցի ընդդիմության դաշտում խաղացող Ձհանգիրյանը, կարելի է միայն ենթադրել: Հաճույք ստանալու եւ կույս մնալու մեխանիզմը թերեւս Ջհանգիրյանից լավ ոչ ոք չգիտի:

2 Arkadi  
0
Gagik Jhangiryany anmex e, ev bolrn el da giten, uxxaki inchpes inqn e asum -aydqan dux u plochik chunen vor dra masin artahaytven

1 karina  
0
gagik jangirjano hima karox e patkeracnel, vor anmex mardun el karox en datel (iharke ete inqo anmex e), tox mtacer vor anchapahas eritasardnerin brni kerpov u tsetselov karox er spanutjunner barder u datavjir kajacner, hima herto irenn e tox sepakan kashvi vra zga, astcuc stacac patij e

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Friday, 2024-04-19, 3:39 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics