Մալխասյան Մյասնիկ Ժորայի - Քաղհալածյալ Բ - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Մալխասյան Մյասնիկ Ժորայի
Ծնվ. 15.02.1961 թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր
ԵԿՄ անդամ
Արագածոտնի մարզի ԵԿՄ խորհրդի ղեկավար.
2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին.
Ձերբակալվել է 02.03.2008թ.
Մեղադրվում է ՀՀ Քր.օր. 225/3 եւ 300/1 հոդվածներով:
22.06.2009թ. դատապարրտվել է 4 տարվա ազատազրկման եւ նույն օրը համաներմամբ ազատ է արձակվել:
Մյասնիկ Մալխասյանը քաղկալանավոր է:

Ծնվել է 1961 թ. փետրվարի 15-ին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում:

1978թ. ավարտել է Արագածոտնի մարզ Ձորագլուխ գյուղի միջնակարգ դպրոցը գերազանց գնահատականներով:
1986 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1985-87 թթ. սովորել եւ ավարտել է ԵՊՀ-ի հասարակական մասնագիտությունների գծով միջազգային հարաբերությունների ֆակուլտետը միջազգայնագետ-պրոպագանդիստի որակավորմամբ:

1987 թ. աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցիչ: Այնուհետեւ նշանակվել է որպես Չքնաղ գյուղի դպրոցի տնօրեն: Ընտրվել գյուղական խորհրդի պատգամավոր:
1990թ. ընտրվել է Ապարանի շրջխորհրդի պատգամավոր: Նույն թվին ընտրվել է Ապարանի շրջխորհրդի առողջապահության, երիտասարդության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ շրջխորհրդի նախագահության անդամ:
1995 թ. ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր, եղել է պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ:
1997 թ. նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ:
1999 թ. վերընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր:
2000 թ. մայիսի 14-ին տարաձայնություններ ունենալով “Միասնություն” խմբակցության ղեկավարության հետ` հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո 12 պատգամավորներով դուրս են եկել եւ ստեղծել են “Հայաստան” պատգամավորական խումբը:
Եղել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդարանական վեհաժողվի պատգամավոր, մասնակցել է Ստրասբուրգում Հայաստանի Եվրոպայի խորհրդի անդամ ընդգրկելու վեհաժողովի պատմական նիստին:

2000 թ. փետրվարին Կառավարական հանձնաժողովի կազմում մասնակցել է զորավար Անդրանիկի աճյունը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատնից հայրենիք տեղափոխելուն, իսկ նույն թվականի մայիսին համանման առաքելությամբ Դրոյի աճյունը Բոստոնից Հայաստան տեղափոխելուն:

1988-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից է:

1989թ.-ից Չքնաղ գյուղի դպրոցում մի խումբ ընկերների հետ հիմնադրել է “Զարթոնք” կազմակերպությունը:

1990թ.-ից Ապարանի Երկրապահ ջոկատների հիմնադիրն ու ղեկավարն է:

1990-1994 թթ. մասնակցել է Շահումյանի շրջանի, Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանությանը:

1995 թ-ից Արագածոտնի մարզի Երկրապահ խորհրդի ղեկավարն է:

Պարգեւատրվել է “Սպարապետ Վազգեն Սարգսյան”, “Երկրապահ”. “Մարտական ծառայություն”, “Մարշալ Բաղրամյան”, Արցախի շքանշաններով:

Ամուսնացած է, ունի 2 որդի:


Category: Քաղհալածյալ Բ | Added by: armen (2008-06-14)
Views: 914
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Thursday, 2016-12-08, 2:12 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics