Կարապետյան Սամվել - Քաղհալածյալ Բ - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 534
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Կարապետյան Սամվել
Ծնվ. __.__._____թ.
ՀԺԿ անդամ.

2008 թվականի նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձ.

Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 38-150 հոդվածով.
11.04.2008թ. ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
23.05.2008-ին Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը:
24.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել:

Սիմոն Ամիրխանյանը եւ Սամվել Կարապետյանը դատապարտվել են 38-150 հոդվածի հատկանիշներով` անօրինական գործողությունների դրդել: Ըստ քրգործի` «դրդվողը» եղել է վերոնշյալ ընտրական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայթյանը: Նախաքննությանը, այնուհետեւ դատարանում տված ցուցմունքներում նա պնդել է, որ վերոնշյալ երկու ամբաստանյալները, լինելով տարածքային ընտրական հանձնաժողովում, մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, մյուսը` ՀԺԿ-ի ներկայացուցիչ, ահաբեկելով, ճնշելով, սպառնալով` իրեն ստիպել են փոխել արձանագրության տվյալները: Նրանք «ճնշել» են հենց հանձնաժողովի շենքում, միջանցքում կանգնած, որտեղ լիքը մարդիկ են եղել: Թե ինչպե՞ս են ճնշել մեկին, ում, ինչպես նկարագրեց մասնակիցներից նրան ճանաչող մեկը, «չի կանա ճնշի, եթե սաղ ավազանը ոտի կայնի», հայտնի չէ: Գործով վկաներից ոչ մեկի վկայությամբ չի ապացուցվել «դրդման պահը», բայց դատարանը մեղադրանքը համարել է ապացուցված: Ի՞նչ է կատարվել իրականում: Ս.Սարգսյանը խայտառակ պարտություն է կրել տեղամասում: Իր վրա դրված տոկոսը չապահոված հանձնաժողովի նախագահը, քվեաթերթիկների պարկը մարզպետարանի շենքում թողել է ոստիկանի մոտ ու ասել է, թե մտնում է մարզպետի աշխատասենյակ: Ստեղծված իրավիճակը բավական երկար քննարկում է մարզպետի հետ եւ, ի վերջո, տարածքային հանձնաժողովին ներկայացնում է մի այլ արձանագրություն: Տեղամասային եւ նոր կազմած արձանագրությունների միջեւ եղած տարբերությունը Սիմոն Ամիրխանյանը նկատում է եւ տարածքային հանձնաժողովի նախագահ Արզումանյանից պահանջում շտկել թույլ տրված սխալը: Վերջինս նախ շնորհակալություն է հայտնում, որ Ամիրխանյանը արձանագրություն կազմելու փոխարեն սխալը շտկելու հնարավորություն է տալիս եւ Հայթյանին հանձնարարում թերությունները վերացնել: Հայթյանը թերությունները վերացնում է յուրովի` Սերժին էլի թողնում է առաջին տեղում, փոխարենը ավելացնում է մյուսների ձայները եւ այդ արձանագրությունը գնում է կենտրոնական հանձնաժողով, որտեղ էլ կեղծիքը բացվում է: Իրեն փրկելու նպատակով Հայթյանը գործի մեջ է ներքաշում Ամիրխանյանին ու Կարապետյանին: Ընդհանուր իրավասության դատարանը 3.6 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտում Հայթյանին, բայց հաշվի առնելով նրա «անկեղծ խոստովանությունը»` պայմանականով ազատ է արձակում, իսկ տղաներին դատապարտում երեք տարի ազատազրկման, իհարկե` ոչ պայմանական:
Category: Քաղհալածյալ Բ | Added by: grigav (2008-06-14)
Views: 629 | Comments: 1
Total comments: 1
1  
I found just what I was needed, and it was entertiainng!

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Sunday, 2016-12-11, 8:08 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics