Գասպարյան Տաթեւ - Քաղհալածյալ Բ - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Գասպարյան Տաթեւ
Ծնվ. 1967թ.
Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 235/1 հոդվածով.
Դատապարտվել է 2 տարվա ազատազրկման.
24.06.2009թ. համաներմամբ ազատվել է:

ՍՊԱՆՎԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԵԼԻՍ

[17:30] 05 Մայիսի, 2008

Փետրվարի 19-ին` ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները հաշվելու ընթացքում Իջեւանի Աչաջուր գյուղում տեղի է ունեցել սպանություն: Սպանվել է Աչալուրջի բնակիչ Դավիթ Վարդումյանը:

Այս օրերին Դիլիջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է սպանվողի մտերիմ ընկերոջ` Տաթեւ Գասպարյանի դատավարությունը, որին ձերբակալել են փետրվարի 26-ին եւ մեղադրում են Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` անօրինական զենք կրելու մեջ: Տաթեւ Գասպարյանը փետրվարի 19-ին եղել է ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված աձը: Տաթեւ Գասպարյանի ընկերները պնդում են, որ իրենց ընկերոջը ձերբակալել են, որպեսզի նա հաշվեհարդար չտեսնի Դավիթ Վարդումյանի սպանության համար:

Տաթեւ Գասպարյանի ընկերները նաեւ վստահեցնում են, որ Դավիթ Վարդումյանին սպանել են Աչաջուրի ներկայիս գյուղապետի եղբոր տղաները:

Ինչ վերաբերում է Տաթեւ Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործին եւ նրան առաջադրված մեղադրանքին` անօրինական զենք կրելուն, ապա նրա շահերի պաշտպան Նարինե Ռշտունին ՚Ա1+ՙ-ին ասաց. ՚Հարուցված գործով սպանության հանգամանքները չեն անցնում: Պարզապես գործող անցնող վկաններից մեկը եկել է իմ պաշտպանյալի տուն եւ ասել` վախենում է, որ իրեն էլ Դավիթ Վարդումյանի նման կսպանեն, քանի որ իրեն սպառնացել ենՙ:

Ի դեպ, Տաթեւ Գասպարյանը Աչաջուրի նախկին գյուղապետն է եւ Նարինե Ռշտունին ընդամենը մեկ դատավարության մասնակցելով` ասում է. ՚Ընդհանրապես Աչաջուրում թշնամական վերաբերմունքը է տիրում` նախկին եւ ներկայիս գյուղապետերի միջեւ: Գյուղը 2 մասի է բաժանվածՙ: Ինչ վերաբերում է Տաթեւ Գասպարյանին առաջադրված մեղադրանքին, ապա Նարինե Ռշտունին վստահեցրեց, որ իր պաշտպանյալը զենք չի ունեցել. ՚Ըստ գործի նյութերի` Տաթեւ Գասպարյանին վերագրվող զենքը այն նույն վկայի զենքն է, որը եկել է նրա տուն եւ ասել, որ վախենում է, թե իրեն էլ կսպանեն: Սկզբում վկան ասել է, որ դա իր զենք է, իսկ հետո ասել, թե իրենը չէՙ: Քանի որ այդ վկային դատարանում դեռ չեն հարցաքննել փաստաբանը այլ մանրամասներ չհայտնեց:

Տաթեւ Գասպարյանի դեպ հարուցված գործը նրա փաստաբանը համարում է հետապնդում. ՚Շատ տարօրինակ հետապնդում է: Ես իմ միջնորդության մեջ նշել եմ, որ գործը քաղաքականացված է, քանի որ նրա բնակարանում խուզարկության հանձնարարություն տրվել է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված մայր գործով, որը քննվում է Հատուկ քննչական ծառայությունումՙ:


Category: Քաղհալածյալ Բ | Added by: grigav (2008-06-14)
Views: 1106
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Sunday, 2016-12-11, 8:05 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics