Աբրահամյան Մկրտիչ Շավարշի - Քաղհալածյալ Բ - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Աբրահամյան Մկրտիչ Շավարշի
Ծնվ. 01/01/1971թ.
Արմավիր Ջանֆիդա
Ձերբակալվել է 11.03.2008 թ.
Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 225/2 հոդվածով:
Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով:
24.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել:


15.05.2008-ին Երեւանի քրեական դատարանը Մկրտիչ Աբրահամյանին դատապարտեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի վկայությամբ՝ Մկրտիչ Աբրահամյանը մեղադրվում էր այն բանում, որ նա անմիջական մասնակցություն էր ունեցել մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, որոնք ուղեկցվել են «լայնածավալ բնույթ ստացած բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով»:
Պաշտպանական կողմը ապացուցեց, որ Մկրտիչ Աբրահամյանը որեւէ կերպ չէր կարող մասնակցություն ունենալ զանգվածային անկարգությունների, քանի որ որպես ապացույց ներկայացված տեսանյությում Աբրահամյանը մասնակցել է առավոտյան մինչեւ ժամը 12-13-ի սահմանները, իսկ այդ ժամանակահատվածում զանգվածային որեւէ անկարգություն տեղի չի ունեցել: Տեսանյութում ընդամենը ոստիկանների համազգեստով զինված մարդականց կողմից հարձակումն է ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցների վրա, եւ ահա այդ կադրերից մեկում Աբրահամյանը հանդես է գալիս բիրտ ուժից պաշտպանվողի դերում: Դատարանը թեեւ այս եւ էլի այլ ներկայացված ապացույցների դեպքում առնվազը պետք է հոդվածի վերավորակում աներ, բայց գնաց այլ ճանապարով, կայացնելով ակնհայտ անարդար դատավճիռ, դատապարտելով Աբրահամյանին մի հանցանքի մեջ, որը նա օբյեկտիվորեն չէր կատարել:
Category: Քաղհալածյալ Բ | Added by: grigav (2008-06-14)
Views: 1376
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Tuesday, 2016-12-06, 0:36 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics