Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Սեֆիլյան Ժիրայր
Ծնվ. 1967թ. Բեյրութ, Լիբանան
«Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգող:
Ժիրայր Սէ‎ֆիլյան. Ծնվել է 1967թ. Բեյրութ, Լիբանան: Պատանի հասակից, Լիբանանի քաղաքացիական կռիվների ընթացքում, Ժիրայրը մասնակցել է հայկական թաղերի պաշտպանությանը: Արցախյան պայքարին մասնակցելու նպատակով 1990թ. հաստատվել է հայրենիքում: Որպես զինվորական մարզիչ 1990թ-ից մասնակցել է Հայաստանի տարբեր շրջանների ինքնապաշտպանական խմբերի կազմավորմանը: 1991թ. որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների բնակավայրերի պաշտպանությանը: 1992թ. Դաշնակցության մարտական խմբերի հիմքի վրա ձևավորվեց Արցախի բանակի առաջին վաշտերից մեկը: Վերջինիս հիմքի վրա ամիսներ անց ձևավորվեց ԼՂՀ պաշտպանական բանակի Շուշիի առանձնակի գումարտակը: Պատերազմի ամբողջ ընթացքում այս զորամասի հրամանատարը Սէ‎ֆիլյանն էր: Նրա ղեկավարությամբ զորամասի ստորաբաժանումները մասնակցել են ԼՂՀ բոլոր շրջանների` Շուշիի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, Հադրութի, Քարվաճառի, Արաքսի ափամերձ շրջանների և Աղդամի ազատագրմանը և պաշտպանությանը: Պատերազմից հետո Սէ‎ֆիլյանը 1997-98թթ. պաշտոնավարել է որպես ԼՂՀ ՊԲ վեցերորդ պաշտպանական շրջանի (բրիգադի) հրամանատար: Ժիրայր Սէ‎‎ֆիլյանը պարգևատրվել է Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով, մարտական մեդալներով, կառավարական այլ պարգևներով: Նա ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է: 2001թ.-ից Ժիրայր Սէ‎ֆիլյանը համակարգում է "Ազատագրված տարածքների պաշտպանություն" հասարակական նախաձեռնությունը, որը խիստ քննադատության է ենթարկում իշխանությունների պարտվողական կեցվածքը Ղարաբաղյան կարգավորման հարցում, մասնավորապես տարածքները զիջելու պատրաստակամությունը: Նրա նախաձեռնությամբ տպագրվում է "Ազատագրում" ազգային-քաղաքական պարբերականը: Նախկինում` 1986-99թթ, անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը: Արդեն 16 տարի Ժիրայր Սե‎ֆիլյանը բնակվում է Հայրենիքում: Ձերբակալվել է 2006թ. դեկտեմբերի 9-ին, մեղադրվելով ՀՀ քրեկան օրենսգրքի 301 հոդվածով՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կոչեր անելու համար:
Category: Քաղհալածյալ Բ | Added by: grigav (2008-06-19) | Author: Avet Grigoryan
Views: 1193 | Comments: 2
Total comments: 2
2 karagulyan  
0
pntrum em im barekam avet grigoryanin-kuzenayi imanal ir e-mail adresse,kam tvek iren im-shnohakalutyun

1 g karagoulian  
0
pntrum em im barekam avet m.grigoryanin

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Wednesday, 2024-04-24, 11:07 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics