Հովակիմյան Միսակ Մնացականի - Քաղհալածյալ Բ - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Հովակիմյան Միսակ Մնացականի

Միսակ Հովակիմյանը ծնվել է 20.03. 1941 թ.

Կրթությունը բարձրագույն:

1976-ից մինչեւ 1986-ը աշխատել է ՙՀայֆիլ՚ կինոստուդիայում, եղել է մի քանի տասնյակ ֆիլմերի ստեղծագործական խմբերի ավագ հաշվապահը: 1986-ից մինչեւ 1992-ը աշխատել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որպես գլխավոր հաշվապահ: 1992-ից զբաղվել է գործարարությամբ: Ներկայումս թոշակառու է: Ամուսնացած է, ունի երեք երեխա, չորս թոռ:

Մարտի 1-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի, իսկ այնուհետեւ Արաբկիրի բաժին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օերնսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:

Հովակիմյանի դատավարության ժամանակ ակնհայտ դարձել, որ դատարանում որպես վկա հանդես եկող երկու ոստիկանները` ոստիկանության Արաբկիրի բաժնի օպեր-լիազորներ Էդգար Պետրոսյանը եւ Գարիկ Շուշանյանը իրենք չեն բերման ենթարկել Հովակիմյանին, չնայած նրանք  նման ցուցմունք էին տվել: Դատավարության ժամանակ հրապարակվեց Հովակիմյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու տեսագրությունը, որտեղ ակնհայտ էրեւում է, որ նրան բերման են ենթարկել ոստիկանության հատուկ ջոկատայինները: Այդ փաստն էլ դարձավ այն անհերքեի ապացույցը, որ այս ոստիկանները մյուս գործերով անցնող վկա ոստիկանների պես սուտ ցուցմունքներ են տվել: Այսինքն, երկու ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա Հովակիմյանը մարտի 1-ից գտնվել է անազատության մեջ:

Հունիսի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի դատավճռով Հովակիմյանը արդարացվեց եւ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Category: Քաղհալածյալ Բ | Added by: kr (2008-06-17)
Views: 714 | Comments: 1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Thursday, 2016-12-08, 2:15 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics