Բանուչյան Արշակ Ռաֆիկի - Քաղհալածյալ Ա - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 534
Main » Articles » Քաղհալածյալ Ա

Բանուչյան Արշակ Ռաֆիկի

Ծնվ. 24.12.1966 թ.
Մատենադարանի փոխտնօրեն

2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Վայոց Ձորի մարզում Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը.

Ձերբակալվել է 24.03.2008 թ.

25.07.2008թ. խափանման միջոցը փոխվել է չբացակայելու մասին ստորագրությամբ:

Մեղադրվում է ՀՀ Քր.օր. 1542/2, 2251/1 եւ 225/1 հոդվածներով.

 
Արշակ Բանուչյանը քաղկալանավոր է:

 

Մատենադարանի փոխտնօրեն, արտաքին կապերի պատասխանատու, “Մատենադարանի բարեկամներ” բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Բանուչյանը ձերբակալված է:

Նա կասկածվում է մարտի 1-իզանգվածային անկարգություններին” մասնակցելու մեջ: Այս մասին մարտի 25-ին, հայտարարել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

 

Մարտի 24-ի երեկոյան իրավապահներն այցելել են Ա. Բանուչյանի բնակարան եւ մանրազնին խուզարկություն կատարել: “Եկվորներն” իրենց գործն ավարտելուց հետո առգրավել են Բանուչյանի աշխատանքային համակարգիչները, հիշողության քարտերը եւ դստեր ֆոտոապարատը: Մատենադարանի փոխտնօրենը խնդրել է, որպեսզի առանց իր ներկայության չփորփրեն համակարգիչների պարունակությունը, “որովհետեւ դրանցում զետեղված է հսկայական քանակությամբ գիտական եւ մշակութային ինֆորմացիա”: Իրավապահները խոստացել են, որ դա կանեն Բանուչյանի ներկայությամբ, քանի որ վերջինիս իրենց հետ տանելու են. “հակառակ դեպքում` ստիպված կենթարկեն բերման”: Մոտ 10 ժամ անց Ա. Բանուչյանը զանգել է տուն եւ տեղեկացրել, որ գտնվում է նախնական կալանքի տակ:

 

Մատենադարանի փոխտնօրենի պաշտպան Ստեփան Ոսկանյանի խոսքերով` Բանուչյանին դատախազությունում տվել են հարցեր, որոնք վերաբերել են խոշոր գումարներ ինչ-որ մարդկանց տալուն եւ վերջիններիս ներկայությունը հանրահավաքներին ապահովելուն:

 

“Ա. Բանուչյանը գիտնական, լրջախոհ մարդ է: Չեմ կարող հիմա վերջնական պատասխաններ տալ, բայց կարծում եմ, որ նրա ձերբակալությունը պայմանավորված է իր քաղաքական հայացքներով,- ասում է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:- Եվ ընդհանրապես, իբրեւ երեւույթ այս զանգվածային ձերբակալությունները համարում եմ արատավոր: Քանի որ այն ավելի է խորացնում հասարակության բեւեռացումը: Իսկ դա առավել ծանր է անդրադառնում երիտասարդ սերնդի վրա, նրա մեջ հուսալքում, հիասթափություն է առաջացնում”:

 

Ըստ Թամրազյանի` անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար. “Բայց, կարծում եմ, որ այս պահին ելքի բանալիներն իշխանությունների ձեռքում են”:

 

Ինչվերաբերում է Ա. Բանուչյանի անվան հետ շրջանառվողանհեթեթ մեղադրանքներին”, Մատենադարանի տնօրենը վստահ է, որ դրանք շուտով կհանվեն:

 

Ա. Բանուչյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի  կողմնակիցն է: Վերջինիս նախագահության տարիներին զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է մշակույթի նախարարության երիտասարդության վարչության պետ: Բանուչյանը 16 տարեկանից աշխատում է Մատենադարանում, մշտապես զբաղվել է Մատենադարանի տպագրական աշխատանքի, ձեռագրերի հարստացման խնդիրներով: Վերջերս Մոկաց Ավետարանը Հայաստան բերվեց նրա համառ ջանքերի եւ մոսկվահայ բարերարների միջոցով:<!--[if !vml]--><!--[endif]-->

Category: Քաղհալածյալ Ա | Added by: armen (2008-06-14)
Views: 1187
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Tuesday, 2016-12-06, 0:34 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics