Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
Main » Articles » Քաղհալածյալ Ա

Զուրաբյան Արարատ Անուշավանի
Ծնվ. 09.08.1963թ.
ՀՀՇ վարչության նախագահ.
2008 թ. նախագահական ընտրություններում Լեվոն Տեր-Պետրոսյանի  կենտրոնական շտաբի անդամ. 
Ձերբակալվել է 10.03.2008 թ.
23.07.2008թ. սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց:
29.07.2008թ. փոխվել է խափանման միջոցը:
Մեղադրվում է ՀՀ Քր.օր 300/1, 225/3 հոդվածներով:


2008 թվականի նախագահական ընտրություններին եղել է

Լեւոն Տեր-Պետրոսյանի  կենտրոնական շտաբի անդամ: Լեւոն-Տեր Պետրոսյանի թեկնածությանը սատարող  ՀՀՇ կուսակցության գործող նախագահն է:

 

Արարատը ծնվել է Երեւանում, մանկավարժների ընտանիքում: 1980թ ավարտել է Չկալովի անվան միջնակարգ դպրոցը: 1986թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1986-ից աշխատել է Վիճպետ վարչությունում որպես տնտեսագետ: 1988 թվականից մասնակցել է Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանական մարտերին: Սպանդարյանի շրջանի ՙԵրկրապահ՚ կամավորական ջոկատի հիմնադիրներից է: 1992 թվականին աշխատել է ԱՄՆ-ում, որտեղ հիմնադրել է ՙՇարժում՚ թերթը:

1994-1995 թվականներին նշանակվել է Ներքին Գործերի նախարարության Ներքին զորքերի հրամանատարի տեղակալ:

1995-1996 թվականներին աշխատել է որպես ՙՀայմամուլ՚ գործակալության տնօրեն: Իր աշխատանքով աջակցել է ՀՀ-ում ազատ լրատվամիջոցների կայացմանը եւ նրանց անխափան աշխատանքին, ինչն այսօր բացակայում է:

1995թվականին ընտրվել է ՀՀՇ վարչության անդամ:

1996-2000 թթ եղել է ՀՀՇ վարչության փոխնախագահը: 1996-1999 թ.թ. ընտրվել եւ աշխատել է որպես Երեւան քաղաքի կենտրոն համայնքի թաղապետ:

Նպաստել է տեղական ինքնակառավարման ինստիտուտի հիմնադրմանը եւ զարգացմանը:

1997-1998 թթ. ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի Խորհրդի ռեգիոնալ եւ տեղական իշխանությունների կոնգրեսում:

2002-ին ընտրվել, եւ այնուհետեւ 2004-ին, 2007-ին վերընտրվել է եւ առ այսօր ՀՀՇ վարչության նախագահն է:

Վարչության նախագահ նրա եղած տարիներին ՀՀՇ կուսակցությունը ինտեգրվել է միջազգային եւ տարածաշրջանային լիբերալ կառույցներին: ՀՀՇ երիտասարդական միությունը Համաշխարհային Լիբերալ Երիտասարդական կազմակերպությունում (INFRLY) ստացել է դիտորդի կարգավիճակ եւ սերտ համագործակցում է Եվրոպական Լիբերալների Երիտասարդական կազմակերպության (LYMEC) հետ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:  

 


Category: Քաղհալածյալ Ա | Added by: armen (2008-06-14)
Views: 2269 | Comments: 1
Total comments: 1
1 XXXXXX  
0
KGB-n qez el arav che soxun?

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Friday, 2024-04-19, 2:44 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics