Հովհաննիսյան Վոլոդյա Աղասինի - Քաղհալածյալ Գ - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 534
Main » Articles » Քաղհալածյալ Գ

Հովհաննիսյան Վոլոդյա Աղասինի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի հայրենակիցներ.
Այն պահից սկսած, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, իմ գործունեությունը տնտեսական տեռորի թիրախ է դարձել: Պատճառն այն է, որ ես հանդիսանալով "Այգսերվիս" ՍՊԸ-ի փայատեր եւ տնօրեն, համարձակություն եմ ունեցել զբաղվել գործարարությամբ լինելով ՀՀՇ անդամ, որ պաշտպանել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ակտիվորեն ներգրավվել եմ նրա ընտրարշավում, իսկ հետո, հարյուր հազարավոր այլ պատվախնդիր ՀՀ քաղաքացիների նման, չեմ հաշտվել խայտառակ ընտրությունների կեղծված արդյունքների հետ:
Մարտի մեկի սպանդից հետո խուզարկություններ են կատարվել իմ տանը եւ "Այգսերվիսի" տարածքում: Բնականաբար չի հայտնաբերվել իրենց փնտրած զենքն ու զինամթերքը, չկա նաեւ որեւէ ապացույց, որ ես ապօրինի որեւէ բան եմ արել ընտրությունների կամ դրանց հաջորդած խաղաղ նստացույցերի ընթացքում: Չնայած դրան ես գտնվում եմ ոչ պաշտոնական հետախուզման մեջ, ստիպված դարձել եմ քաղաքական վտարանդի եւ ակնհայտ է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կձերբակալվեմ: Դրան զուգահեռ, չորս ամսից ավելի ձգձգվող հարկային ստուգումները փաստորեն կազմալուծել եւ սնանկացման եզրին են հասցրել "Այգսերվիսը", որն ի դեպ Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակում էր:
Ստեղծված պայմաններում ինձ` անկախ, ազատ եւ ժողովրդավար Հայաստանի ու Արցախի ջատագովիս, ոչինչ չի մնում բացի ներողություն խնդրելուց մեր բազմաթիվ հաճախորդներից եւ հայտարարելուց որ մենք դադարեցնում ենք մեր տնտեսական գործունեությունը` սպասելով օրենքի գերիշխանության վերականգմանը երկրում:
Իսկ պայքարից հանուն իմ երազած Հայաստանի չեմ հրաժարվում եւ դրա համար կանեմ ամեն հնարավորը:

Վոլոդյա Հովհաննիսյան,
քաղաքական վտարանդի,
30.07.2008թ. Թիֆլիս:
Category: Քաղհալածյալ Գ | Added by: armen (2008-06-14)
Views: 1718
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Thursday, 2016-12-08, 2:14 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics