Մելիքյան Արմեն - Քաղհալածյալ Գ - Publisher - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » Articles » Քաղհալածյալ Գ

Մելիքյան Արմեն
- Ծնվել է 1963 թվին Բեյրութում:
- 1988 թվին Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:
- Ուսման ընթացքում "Ամերիքան Ենտերպրայզ Ինստիտյուտ" քաղաքական և տնտեսական հետազոտությունների հիմնարկում կատարել է իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց սկսելու միտող հետազոտական աշխատանքներ:
Աջակցել է նաև ԱՄՆ նախկին ենթաքարտուղար և ազգային ապահովության խորհրդական Հ. Սաունդերսի ԱՄՆ նախագահությանը վերաբերող հետազոտություններին:
- Ապա մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժինը վերակազմակերպելու աշխատանքներին:
- 1989 թվին հիմնադրել է Հայաստանի Ամերիկյան Բարեկամներ կազմակերպությունը, որին անդամակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի բազմաթիվ անդամներ և 17 նահանգապետներ: Կազմակերպությունը լուծարել է Հայաստանի անկախացումից հետո:
- Այնուհետև մի քանի տարի զբաղվել է անձնական կյանքի հարցերով, ունեցել երեք երեխա:
- 1996 թվին Հարվարդում հետևել է մաթեմատիկայի դասընթացների: Նույն տարին ընդունվել է Օքսֆորդ համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտից դոկտորական ուսումը շարունակելու աշխարհի մեծագույն մաթեմատիկոսներից մեկի՝ Դոնալդսոնի մոտ:
- Փոխարենը որոշել է ուսումնասիրել հայկական դիցավեպը:
- 2000 թվին հիմնել է«Հայ հավատք» կրոնական շարժումը, ունեցել մոտ 40 հեռուստատեսային միժամյա ելույթներ՝ նպատակ ունենալով վերափոխել հայոց եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից, հրաժարվել Նիկիայի հանգանակից, հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում:
- 2002 թվին հաստատվել է Հայաստանում, նաև խորացնելու նպատակով «Սասնա ծռեր»-ի իր կատարած ուսումնասիրությունները (արդեն բացահայտած լինելով «Սասնա ծռեր»-ի գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը):
- Ի տես Հայաստանում տեղի ունեցող համազգային թալանին և սանձարձակ անարդարությանը, որոշ ժամանակ անց առկախել է դիցավեպի ուսումնասիրությունը և ձեռնարկել «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով գրքի ստեղծագործությունը, որտեղ ծաղրուծանակ է անում ՀՀ ղեկավարությանն ու կաթողիկոսներին, արծարծում սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ, սերմանում հայոց նոր կրոնի տարրերը: Գիրքը լույս է տեսել 2005 թվին: Այն մերժել են ընդունել (հաճախ կոպտորեն) կամ մի քանի օր հետո հետ են վերադարձրել Հայաստանում բանող բոլոր գրախանութները:
- Հայաստանում տեղավորվելու նպատակով ծավալած տնտեսական գործունեության հետևանքով՝ հեղինակի ներդրած գումարները յուրացնելուն հետամտող հարուցված քրեական գործի արդյունքում դատախազությունը նրանից պահանջել է 10.000 դոլարի կաշառք, այլապես սպառնալով նրան բանտարկել և հեռուստատեսությամբ պիտակել որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ:
- Հեռացել է Հայաստանից և այս ոդիսականի մասին մի հոդված է ուղարկել թերթերին, որի հետևանքով Ազգային անվտանգության մարմինները սկսել են նրան հետապնդել որպես ազգային դավաճանի: Նրա դեմ հայտարարվել է հետախուզում:
- Սպառնացել են դեռևս Հայաստանում բնակվող նրա ապագա կնոջը՝ Ա. Մանուկյանին, «ազգային դավաճանի հետ համագործակցության» պատճառով քրեական գործի հարուցումով ու բանտարկությամբ: Ազգային անվտանգության մարմինների գրասենյակում հայտարարված այս սպառնալիքին առընթեր հարուցվել է «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հարցը և հեղինակի դեմ հարուցված քրեական գործի կապը գրքի հեղինակման հետ: Նրան փորձել են կաշառել հեղինակի ՀՀ-ում ունեցած անշարժ գույքի միջոցով Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցության դեպքում:
- Ազգային անվտանգության մարմինները մտել են հեղինակի ընկերուհու՝ Ս. Առաքելյանի բնակարանը, սպառնացել նրան, ստուգել համակարգիչը՝ ձեռք բերելու նպատակով գրքի մյուս հատորները և ոչնչացնելու՝ հեղինակի նրա մոտ պահ դրված օրինական փաստաթղթերն ու ՀՀ-ում ունեցած ինչքի և իրավունքների վերաբերող օրինական փաստաթղթերը, «որպեսզի էդ քո Արմենը մի անգամ էլ Հայաստան ոտք չդնի»:
- Պետական ռադիոյի լրագրող Ա. Սահակյանի կողմից հեղինակի մի հոդվածը ԶԼՄ-ներին տրամադրելու մտադրության հետևանքով Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները մտել են Ռադիո՝ լրագրողին ձերբակալելու նպատակով:
- «Իրավունք» թերթի 24-30 Մարտ, 2006-ի համարում հեղինակի հետ կատարված հարցազրույցի հրապարակման օրը խմբագրատունը ողողել են մի խումբ կրոնական մոլեռանդներ՝ սպառնալով «մորթել» հեղինակի հետ հարցազրույցը վարած Անուշ Մանուկյանին: Դրան հետևել է Ազգային անվտանգության աշխատակցի այցը խմբագրատուն՝ զգուշացնելու թերթի դեմ ձեռնարկվելիք հնարավոր քայլերի մասին:
- ԱՄՆ-ում զազրելի խեղաթյուրումներով հեղինակի բարոյազրկման ու նրան հայ կյանքից մեկուսացնելու հետևողական աշխատանքն ստանձնել է Հայ Հեղափոխական (Հակահեղափոխական) Դաշնակցությունը իր «Ասպարեզ» պաշտոնաթերթով ու համայն քաղաքական, լրատվական և մշակութային կառույցներով: Այս կապակցությամբ հեղինակի Դաշնակցության ղեկավարությանն ուղղված բոլոր դիմումները մնացել են անպատասխան:
- Հեղինակի «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի երկրորդ հատորը հրատարակվելու է շուտով, որտեղ նա իր ընթերցողին նաև փոխանցում է «Սասնա Ծռեր»-ի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը:
- Հեղինակը ափսոսում է ՀՀ անվտանգության մարմինների, պետական ողջ համակարգի կողմից իր դեմ ծավածված հալածանքներին և ՀՀԴ-ի կողմից դրանց մեղսակցությանը, քանի որ դրանցից տուժում է առաջին հերթին հայ ժողովուրդն ինքը:


Category: Քաղհալածյալ Գ | Added by: kr (2009-04-03)
Views: 793
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Sunday, 2016-12-11, 8:10 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics