Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
Main » Articles » Քաղհալածյալ Գ

Ավետյան Վահե

Ծնվ. 23.08.1962թ. Երեւանում:
ՀՀԿ հիմնադիրներից է:
1990 - 1992 թթ. Անկախության Բանակի զինվոր, այնուհետեւ հրամանատար։
1992թ.-ից ապրում է Շվեդիայում:
Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության հիմնադիր անդամ է:
8 գիրքի հեղինակ է, որոնցից առաջին երկուսը՝ "Անկախության Բանակն" ու "ԷսթաբլիշՄԵՆԹ"-ը 2005-ին հրատարակվել են Երևանում, իսկ "Դեսից-Դենից"-ի հրատարակումը անհայտ պատճառով դադարեցվել է տպարանում։
Գրքերի լույս տեսնելուն պես անհին եւ ապօրինի մեղադրվել է Հայաստանում անօրինական զենք պահելու հոդվածով ու մինչ օրս չի կարողանում մուտք գործել հայրենիք, քնի որ հետախուզման մեջ է եւ խափանման միջոցը կալանքն է։

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
1990 - 1992 թվականներին եղել եմ Անկախության Բանակի զինվորական, հետագայում հրամանատար։ Հեռացել եմ բանակից, երբ այն իր սկզբնական անկախական բնույթը փոխեց ազգամիջյանի:
1990 - 1992 թվականներին եղել եմ ներկայումս իշխող Հանրապետական կուսակցության հիմնադիրներից և առաջին խորհրդի անդամ, կրել եմ կուսակցական երկրորդ համարի տոմսը:
1992 թվականից բնակություն եմ հաստատել Շվեդիայի թագավորությունում:
1992 - 1997 թվականներին զբաղվել եմ սեփական կենցաղային հարցերով ու կրթությամբ։ Լեզվի կուրսերից բացի ավարտել եմ Սթոքհոլմի AMU Group բիզնես դպրոցը, որտեղ սովորել եմ ղեկավարում, ժամանակակից հաղորդակցություն, և աշխատանքային խմբերի հոգեբանություն առարկաները: Ավելի ուշ, 2002-2006 թվականների ըթացքում ուսանել եմ Սթոքհոլմի թեոլոգիական ինստիտուտի Մարդու Իրավունք բաժնում:
1998 թվականին հիմնադրել եմ Yorg Sweden հասարակական կազմակերպությունը, որի մասնաճյուղը հիմնադրել եմ Երևանում 1999-ին։ Կազմակերպության նպատական էր հայ երիտասարդությանը կապի ժամանակակից տեխնոլոգիաներին և համակարգչային արվեստներին հասու դարձնելը։ Ծրագիրը մնաց անավարտ, որովհետև կազմակեպրության գույքը՝ համակարգիչներ, սերվերներ և այլն, գողացվեցին աճպարարությամբ ու բանսարկությամբ։ Դրա հետևանքով իմ անձնական միջոցներից կորցրել եմ 50 000 եվրոյին համարժեք գումար: Հետևանքային տնտեսական ու բարոյական վնասները հաշված չեն։
1999 թվականին հիմնադրել եմ Galery Bunker մանկական պատկերասրահը, YSIS, 3K, 3K Studio կազմակերպությունները Շվեդիայում, 2000 թվականին ընտրվել եմ 3K Network կազմակերպության նախագահ, որն իր մեջ ներառեց վերոհիշյալ կազմակերպությունների ոստայնը։
2003 թվականին մասնակցել եմ ամերիկյան Armenian Freedom Network կազմակերպության հիմնադրմանը, 2006-ին Policy Forum Armenia կազմակերպության հիմնադրմանն ու ղեկավարմանը մինչ օրս։ ԱՄՆ-ում հիմնադրել եմ նաև Union of Exiled writers and intelectuals կազմակերպությունը, որի անդամն ու ղեկավարներից մեկն եմ առ այսօր։
2002 թվականին թեկնածությունս առաջադրվել է Շվեդիայի խորհրդարանական ընտրություններին, շվեդական Center կուսակցության կողմից։ Նույն տարում առաջադրվել եմ նաև նահանգային ու մունիցիպալ ընտրություններում։
2002-2005 թվականներին ղեկավարել եմ Democracy Support ծրագիրը Հայաստանում, շվեդական կառավարության, CIS, SIDA կազմակեպրությունների հետ համագործակցությամբ։
2002 - 2008 թվականներին գրել եմ 8 գիրք, որոնցից առաջին երկուսը՝ Անկախության Բանակն ու ԷսթաբլիշՄԵՆԹ-ը հրատարակվեցին Երևանում, իսկ Դեսից-Դենիցի հրատարակումը ինձ մինչ օրս անհայտ պատճառով դադարեցվեց տպարանում։
Առաջին երկու գրքիս լույս տեսնելուն պես մեղադրվեցի Հայաստանում անօրինական զենք պահելու հոդվածով ու մինչ օրս չեմ կարողանում մուտք գործել հայրենիք, որտեղ բացի շարունակական տնտեսական կորուստներ կրելուց, նաև չեմ կարողանում ապրել սիրելիներիս հետ, այցելել ծնողիս ու հարազատներիս շիրիմներին։
2006 թվականին հրավիրվեցի ԱՄՆ, գրական հանդիպումների։ Վերջին հանդիպման ընթացքում, Լոս Անջելեսում, Գլենդելի գրադարանի սրահում ձերբակալվեցի հայազգի ամերիկացի ոստիկանի կողմից, երկու այլ հայազգու կեղծ վկայություններով, իբր թե իրենց ծեծել եմ։ Բոլոր երեքն էլ դաշնակցականներ էին. ոստիկանն էլ, վկաներն էլ։ Բանտարկվեցի, բայց ազատվեցի գրավը վճարելուց հետո, բայց ստիպված եղա մեկ ու կես տարի դատական քաշքշուկների միջով անցնել մինչև դատերի ավարտը։ Երկու տարվա դատական քաշքշուքի պատճառով ամբողջությամբ քայքայվեց տնտեսությունս Շվեդիայում, որտեղ կորցրի տունս և աշխատանքս։ Այս ամենի վերաբերյալ բոլոր դիմումներս ու նամակներս ՀՅԴ բյուրոին Երևան ուղարկված մնացել են անպատասխան մինչ օրս, իսկ Լոս Անջելեսյան դաշնակցականները խոստովանել են ինձ, որ հենց նրանք էլ հրահանգել և ուղորդել են հետապնդումս ԱՄՆ-ում, նախկինում տարածված հայտարարությունների պատճառով, ըստ որի պատրաստվում եմ մասնակցել խորհրդարանական ու նախագահական ընտրություններին Հայաստանում։
2008 թվականին վերադարձել եմ վերջապես Սթոքհոլմ, և խիստ կարիք ունեմ Երևան վերադառնալու անմիջապես որտեղ բնակվում է ընտանիքս։ Վերոհիշյալ պատճառներով կազմակերպված խանգարվում է մուտքս հայրենիք մինչ օրս։


Կարդալ նաեւ այստեղ եւ այստեղ:

Category: Քաղհալածյալ Գ | Added by: kr (2009-02-10)
Views: 4268 | Comments: 6
Total comments: 6
6 Mi hat el Hay  
0
Bnagiry pakvets, vor Vahe Avetyany tegh chunena el grelu, mardun el sus u pus brnen. Qani Bangiry kar, mardn amen or grum er ham erkri, ham ir het kapvats amen inchy. Ed zhamanak chein karogh brnel. Na miak mardn er en zhamanak vor risk uner khosel yndhanrapes mer anc u dardzic...

Dra hamar el paketsin Bnagiry, vor hangist brnen, mard chimana


5 Hay  
0
Bnagir@ inchi pagvec?

4 Աշխեն Քեշիշյան  
0
Վահե Ավետյանը չեկավ «կուսակցական աղբ» վերամշակելու, հիշեցնելով մեզ, որ մենք առաջին քրիստոնեա ժողովուրդն ենք և 20-րդ դարի առաջին ցեղասպանվածները։ Նա եկավ ասելու, որ մենք մտավոր գաճաճների ու բարոյապես վախկոտների սերունդ ենք։ Գրական հսկաներ Բակունցը, Զապել Եսայանը, Օշականը, Զարյանն ու Մասիկյանը, նկարագրել են գաճաճների ցեղը, որը «գոյատևել է մարդակերությամբ» (Զարյան)։ Եթե այս միտքը ցնցում է ոմանց, հնարավոր է նրանից է, որ չեն կարդացել Խորենացու «Ողբը», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Օտյանի «Փանջունին», գրողների, որոնք չեն վախեցել նկարագրել այն ինչ տեսել են, արտահայտել են այն ինչ մտածել են ու զգացել։ Ոմանք կարող են տեսնել Վահեին, որպես գուժկան՝ ոչ ես։ Ես տեսնում եմ նրան, որպես մեկին, որը պատմում է իրականությունը ի դեմս վերարտադրվող շովինիստական քլիշեների ու գոչերի: Ես տեսնում եմ նրան որպես մի այլախոհ, որը հարգում է նախկին բոլոր այլախոհներին, հրաժարվում է շողոքորթել մեր «լավագույնների» սնապարծությանը, ասելով, որ անհանգստանալու ոչինչ չկա, որովհետև մենք ապահով ձեռքերում ենք։ Դրա փոխարեն ստանձնել է մարդակերներին մեր մեջ բացահայտելու անշնորհակալ պարտականություն, արձագանքելով Զարյանի զգուշացմանը՝ վտա՜նգ, վտա՜նգ, վտա՜նգ… Մի համաձայնեք նրա հետ, եթե պարտավոր եք, բայց չանտեսեք և չլռեցնեք, եթե չեք ստանձնել իհարկե կոմիսարի դերը, որը ցերեկը ման է գալիս ազգի փրկչի նման, իսկ գիշերը դառնում գերեզմանափոր։

Թողնենք հիմա խոսքը մարդուն։

Արա Բալիոզյան

Քիչիներ, Կանադա, Սեպտեմբեր 4, 2005


3 Աշխեն Քեշիշյան  
0
Գրախոսական

«ԷսթաբլիշՄԵՆԹ». պատմվածքներ, հոդվածներ, բանաստեղծություններ, թարգմանություններ։ Վահե Ավետյան (290 էջ, Երևան, 2005)

«Լավագույն բանը, որ պատահեց մեր գորշ և ձանձրալի գրական հարթակում».

գրել է Աշխեն Քեշիշյանը, Վահեի «Անկախության Բանակ» առաջին գրքի վերաբերյալ գրախոսականում: Մի ուրիշ գրախոսականում այն անվանվեց «հրաբխի ժայթքում»։

Իր երկրորդ գրքում շարունակում է Վահեն իր պայքարն ամբարտավանության ու անհանդուրժողականության դեմ՝ երկվորյակ աղբյուրները մեր դժբախտությունների մեծամասնության։

«Ներկայացնում եմ պարզապես եվրոպական քննադատությունը». - բացատրում է Վահեն իր սանձարձակ ընթերցողին, որը հեղինակի քննադատությունը համարում է ճնշված մանկության տրավմատիկ հետևանք։ Անհեթեթ այս «ֆրեյդիստներին» ասում է.

- ես թարգմանում ու վերաձևակերպում եմ այն ընթերցողների համար, որոնք չեն կարդում օտար լեզուներով։

Մի ուրիշ տեղ գրում է. «Կարծիքն իմ մասին սովորաբար այն է, որ ես մեգալոմանյակ եմ ու եսակենտրոն էգոիստ, որովհետև խոսում եմ միայն իմ անունից, ինչից ուղակիորեն բխում է, որ նրանք ովքեր խոսում են ազգի և անգամ համայն մարդկության անունից, հեզ ալտրուիստներ են»։

Ես կարծում եմ, որ նման սարկազմն այրող, անդիմադրելի է։ Եթե ոմանք դրանից վատ են զգում՝ էլ ավելի լավ։

Զգուշացում՝

Վահեի ոճը խոսակցական է, ուղիղ և միտումնավոր անտաշ։

Եթե հեշտ եք խառնաշփոթի մեջ ընկնում մերկ ու կենսուրախ ոգեղենությունից, կամ ենթարկվում սադրանքի սանձարձակ կատաղությունից՝ այս գիրքը ձեր համար չէ, բայց եթե դեմ չեք բացահայտվել ազնիվ վկայությամբ, եթե նախնտրում եք ձեր օղին անարատ, և եթե չեք վախենում ողջունել մի եղբոր, որն ոսկրաջարդ ձեռքսեղմում ունի՝

Վահեն այդ մարդն է։

Արա Բալիոզյան

Քիչեներ, Օնտարիո, Կանադա, երկուշաբթի, հունվար, 23, 2006


2 Աշխեն Քեշիշյան  
0
Վահեն այնքան հիմնավոր է «Բնագրի»՝ գրականության մասին որդեգրած սկզբունքները ներկայացրել, որ ես կարող էի նույնիսկ էլ չգրել։ Առհասարակ շնորհակալ եմ Վահեին, որ իր մասնակցությամբ, թե իբրեւ հեղինակ, թե իբրեւ ընթերցող, իր դիտարկումներով ապացուցում է մեր հանդեսի արդյունավետությունը։ Նա հեռու Շվեդիայից ավելի տեղյակ է մեր պահանջներին ու կարիքներին, քան շատերը Հայաստանում։

19 մարտ, 2004թ. - Վիոլետ Գրիգորյան

Ինչքան էլ ասվի, որ ձանձրալի է «Բնագիրը», գնալով աճում է հետաքրքրությունը «Բնագրի» նկատմամբ, ինտերնետի սայթում 3 ամսում 30 հազար այցելություն, քիչ չէ։

20 մարտ, 2004թ. - Վահան Իշխանյան

Ժողովուրդ՜, Երևանի վրա ընկել ա Վահե անունով գիսաստղ. ով որ հլը խաբար չի խորհւրդ եմ տալիս հավաքվել Բնագրի սայթ, վայելել գիսաստղային կայֆեռ: ժամնակը գնում աաաա՜,

30 մարտ, 2004թ. - Ծովինար Չիլինգարյան


1 Աշխեն Քեշիշյան  
0
Վահեի «Անկախության բանակ» գիրքը լավագույն բանն էր, որ կարող էր պատահել մեր մեռած, գորշ, գրական աշխարհում այսօր: Ընդամենը 2 օր է, որ գիրքը ընկել է ձեռքս ու անգամ այն պահերին, որ չեմ կարդում, դարակիս միջից ինչ որ բան է ասում, պատմում, լռում, իսկ մեկ մեկ էլ ուղղակի գոռում է: Ու էդ գոռոցի մեջ էնքան ցավ կա, էնքան սեր կա, էնքան կարոտ կա... հայրենակիցների, հայ մարդու, մարդու, հայրենիքի ու աշխարհի նկատմամբ: Վահեն պատկերավոր, հետաքրքիր, անկանխատեսելի գրիչ ունի: Անկեղծ է: Գիրքն էլ անկանխանտեսելի մի բան էր: Բացում ես ու չես հասկանում ուր ընկար. քաղաքական, աշխարհաքաղաքական հարցերի կողքին հանկարծ հայտնվում ես հեղինակի, կամ գրական հերոսի մանկության աշխարհ, հուշեր, տատ ու պապ, դպրոց, մեկ էլ հանկարծ բանաստեղծական կատարելության հասցրած մարմնավաճառի մասին պատմող մի պատմվացք ու էլի արտագաղթ, ցեղասպանություն, գնում հասնում ենք էմիգրանտ հայերին, անցյալ- ներկա Ագռավու քար ու Սթոքհոլմ... ու էս խառը խշտիկության, ցաք ու ցրիվության մեջ գիրքը մի կուռ ամբողջականություն է, որ կոչվում է երևի թե ժամանակակից գրականություն: Այսօրվա գրականություն: Այսօրվա կյանքի պես խելահեղ, ցաք ու ցրիվ, մղձավանջային, զառանցական, որտեղ վաղուց արդեն չկան գրական ժանրեր, ձև, ցենզուրա: Որտեղ ամեն ինչ խառնվել է իրար ու թվում է. - էլ ի՞նչ կամ ինչու՞ գրես, ո՞նց գրես, ու՞մ համար, որտեղ ինֆորմացիայի տարափ է, արագություն է, շարժում է: Ու կյանքը գժի նման վազում է, դե հասցրու ու բռնիր, հերոսներ, պատմություններ գտիր ժամանակի վազքի մեջ, որ հետո էլ ասես դե կարդա ընթերցող ու տես ինչ «խելացի ու սիրուն» բաներ եմ պատմում:

Մեկ էլ հանկարծ հո ՜ պ. Վահեն ձևը գտնում է, կամ ժամանակն է գտնում իր գրողին: Վահեն հանկարծ իր կողքով վազող ժամանակը բռնում է ու փակում «Անկախության բանակի» 296 էջում: Ուժով է գերում, պահանջելով է գերում, խնդրանքով, ցավով, արյունով, սիրով, կյանքով, արցունքով ու կրքով: Բացում ես գիրքն ու տեսնում ժամանակի ոտնահետքերը, որ կոխոտել են էջերն ու անցել: Տեսնում ես կյանքը, ժամանակը, երբ այն գերի էր Վահեի ձեռքերում: Այն սուրացել է Վահեի գրքում, թևածել 296 էջում ու դրա համար էլ անսկիզբ ու անվերջ է «Անկախության բանակը»մեր ժամանակից գերված, պատանդ վերցրած մի հատված: Սա կարող էր անելլ միայն այսօրվա գրողը, որը չի նշանակում այսօր ապրող գրող: Ժամանակի մի կտորն է Վահեի գիրքը, որ հանկարծ ձեռքիդ է ընկնում ու հենց հասնում ես վերջին էջին, ընկնում իրական ժամանակի մեջ ու հասկանում, որ ինչ որ բան կիսատ է, որ ինչ որ բան չի շարունակվում…

Հետո հասկանում ես, որ ուզում ես, որ ժամանակը նորից շարունակվի Վահեի ստեղծագործություններում ու նոր գրքերում:

Աշխեն Քեշիշյան
01-07-2005, Երևան


Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Friday, 2024-04-19, 7:47 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics