Այսօր, Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասությունների դատարանը` դատավոր Արմեն Դանիելյան, երկու ամսով երկարացրեց նախկին գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի կալանքը: Հիշեցնքնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով` Իշխանության ներկայացուցչին դիմադրություն եւ Պետական իշխանության յուրացում:
"Վարդաշեն" քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ են հայտարարել Մաթեւոսյան Դավիթը, Այվազյան Սմբատը, Ղազարյան Գեւորգը, Զաքարյան Աշոտը, Դավալբաբունց Վարդանը, Բաղդասարյան Հուսիկը, Սիրունյան Սուրենը, Հարությունյան Հովհաննեսը, Էլազյան Քրիստափորը:
Հացադուլավորները պահանջում են կատարել ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջները եւ դադարեցնել քրեական հետապնդումը իրենց նկատմամբ:
Հայրենակիցներ. Դեպի բանականությունը վերջին արահետները կորցրած քոչարյանասերժական հանցախումբը համառորեն քարշ է տալիս մեր երկիրը առաջ, դեպի ոչ մի տեղ: Հանուն զավթած իշխանությունը եւ տարիներ շարունակ գռփածը պահպանելու մոլուցքի, զոհասեղանին են դրել ամեն ինչ` լրջորեն վտանգել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, գետնին գցած կոխոտում են մեր երկրի պատիվն ու ժողովրդի արժանապատվությունը, մեր հպարտ ու արդարամիտ ժողովրդին փորձում են ներկայացնել որպես ջարդարար ու թալանչի: Որքան էլ անհեթեթ ու զավեշտալի են մեզ` քաղկալանավորներիս ներկայացվող մեղադրանքները, որքան ել խղճուկ ու անշնորհք են իրավապահների գործեր ՙթխելու՚ ու մեզ հանցագործ ներկայացնելու փորձերը, որքան էլ ողորմելի են դատավորները, հետապնդվող նպատակները, այնուամենայնիվ, շատ լուրջ են` քաղաքական տեռորի միջոցով թաքցնել մարտի մեկի ոճրագործության իրական պատասխանատուներին, սաստել ազատատենչ ժողովրդի պայքարը հանուն ժողովրդավարության: Հունիսի 20-ին վերհառնող մեր պայքարը վերջակետ է դնելու հանցախմբի այս նկրտումներին: Իրական հան
... Read more »