Հայտարարության նախագիծ - 9 April 2009 - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » 2009 » April » 9 » Հայտարարության նախագիծ
Հայտարարության նախագիծ
2:21 PM
Հետընտրական զարգացումների կապակցությամբ անհիմն, միայն մարտի մեկին ունեցած հրապարակային ելույթի համար ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ս.թ. փետրվարի վերջերից սկսած Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ենթարկվում էր հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների: Նա գտնվում էր մենախցում, բացարձակապես մեկուսացված էր արտաքին աշխարհից: ²ռանց որեւէ հիմնավորման նրան արգելվում էր տեսակցել կամ հեռախոսային խոսակցություններ ունենալ հարազատների հետ: Հետագայում`եւ հարազատների, եւ դատավարությանը հետեւող հանրության համար անսպասելի կերպով մարտի 9 –ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավորը որոշում կայացրեց, համաձայն որի Շանթ Հարությունյանը պետք է ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության: Մարտի 17 –ից Շանթ Հարությունյանը գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում, բացարձակապես մեկուսացված պայմաններում: Անգամ նրա հարազատները նրան այցելել չեն կարողանում եւ որեւէ հստակ տեղեկություն նրա առողջական վիճակի կամ պահման պայմանների մասին առ այսօր չկա: <<Իրավունքի եւ ազատության կենտրոն>> հ/կ-ն իր մտահոգությունն է հայտնում Շանթ Հարությունյանի ճակատագրի կապակցությամբ եւ հայտարարում է, որ նրա անվտանգության եւ առողջական վիճակի համար ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ գործող իշխանությունը:
Views: 3879 | Added by: kr
Sunday, 2016-12-11, 8:11 AM
Welcome Guest
Login form
News calendar
«  April 2009  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics