Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
Main » 2009 » January » 12 » Նամակ Համարբերգին
Նամակ Համարբերգին
3:37 PM
Եվրոպայի խորհրդի

Մարդու իրավունքների հանձնակատար

Պրն. Համարբերգին

 

Մեծարգո պարոն Համարբերգ.

Այս տարվա դեկտեմբերի 19-ին Երեւանում սկսվեց մարտի մեկի դեպքերի հետ կապված շինծու ու քաղաքական դատավարություններից, այս պահի դրությամբ, վերջին դատավարությունը` այսպես կոչված “7-ի գործը”:

Մինչ այդ, Հայաստանում վերջին նախագահական ընտրությունների հետ կապված տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքական ու իշխանությունների կողմից անթաքույց կերպով պատվիրված եւ արդարադատության հետ ոչ մի ընդհանրություն չունեցող դատական “ներկայացումներ”, որոնց ընթացքում, որպես կանոն, ոստիկանների տված ակնհայտ կեղծ ցուցմունքների հիման վրա երկարատեւ ազատազրկման են դատապարտվել Հայաստանում հայտնի քաղաքական գործիչներ, որոնք օրենքի եւ միջազգային նորմերի շրջանակներում ընդամենը իրենց քաղաքական գործունեությունն էին ծավալել եւ նախընտրական ու ընտրական փուլերում սատարել էին ընդդիմադիր թեկնածուին: Տեղի ունեցած դատական պրոցեսների ընթացքում անընդհատ պարզվում է ոչ միայն քրեական գործերի շինծու լինելու հանգամանքը, այլեւ պարզորոշ երեւում է դրանցում ներդրված  քաղաքական պատվերը: Պարզ է դառնում, որ նախաքննական մարմնին հանձնարված է եղել բացահայտել երբեւէ գոյություն չունեցող ինչ-որ մի քաղաքական դավադրություն, կամ, որ ավելի ճիշտ է, փորձել են նախագահական ընտրությունները ներկայացնել որպես քաղաքական դավադրություն: Չհաշված ոստիկաններին, ովքեր դատարաններում հանդես են գալիս որպես կեղծ վկաներ, մնացած վկաները որպես կանոն դատարաններում հրաժարվել են կեղծ վկայություններից` հայտարարելով, որ իրենց փոխարեն այդ վկայությունները գրել են քննիչները, սակայն իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող դատարանները որպես հիմք ընդունելով նախաքննության ներկայացրած կեղծ հիմնավորումները` անմեղ մարդկանց դատապարտել են երկարատեւ ազատազրկման:

Երեւան կատարած Ձեր վերջին այցի ընթացքում, Հայաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ Ձեր կողմից տրված անաչառ ու հստակ գնահատականները, դրանից հետո ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկությունները` առաջիկայում, դրական տեղաշարժի բացակայության դեպքում, ԵԽԽՎ լիագումար նիստում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ մեզ հույս էր ներշնչում, որ ՀՀ իշխանությունները, թեկուզ ձայնի իրավունքից զրկվելու սպառնալիքի տակ, ստիպված են լինելու ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Սակայն մեկնարկած “7-ի գործի” դատաքննությունը որեւէ մեղմացման ու դրական տեղաշարժի հույս չի ներշնչում: Ավելին, վերջերս մեկուսարաններում ֆիզիկական բռնությունների են ենթարկվել քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանը, Գեւորգ Մանուկյանը, Վարդգես Գասպարին, Արմեն Խուրշուդյանը եւ Աշոտ Մանուկյանը:

“7-ի գործով” մեկնարկած դատական ողջ պրոցեսը հիշեցնում է քրեական աշխարհին յուրահատուկ հաշվեհարդար:  Դատական նիստերի ժամանակ դատարանի շենքը եւ հարակից փողոցները շրջապատվում են ոստիկաններով: Դատարանի դահլիճում հարձակումներ են կազմակերպվում մեղադրյալների հարազատների եւ ընտանիքի անդամների վրա: Սահմանափակվում կամ իսպառ արգելվում է քաղաքացիների մուտքը դատարանի դահլիճ: Խոչնդոտվում է լրագրողների ազատ աշխատանքը: Դահլիճը նախապես լցնում են քրեական տարրերով ու քաղաքացիական հագուստով  ոստիկաններով, որոնց թվում են նաեւ այն ոստիկանները, ում շինծու ցուցմունքներով բազմաթիվ քաղաքական գործիչներ արդեն իսկ դատապարտվել են: Իրենց հարազատներին հնարավոր սադրանքներից զերծ պահելու համար` նրանց անվտանգությամբ մտահոգ քաղբանտարկյալները, ստիպված եղան կոչով դիմել իրենց հարազատներին` չմտնել դատարանի դահլիճ, քանի դեռ այնտեղ են գտնվում իշխանությունների կողմից բերված սադրիչները:

Դատարանը մինչեւ այսօր որեւէ դատական լիարժեք նիստ չի գումարել` պատճառաբանելով, թե քաղբանտարկյալները չեն հարգում դատարանին եւ ոտքի չեն կանգնում դատավորի դատարան մտնելու պահին, իսկ քաղբանտարկյալներն էլ իրենց այդ քայլը բացատրում են նախ` որպես բողոքի նշան իրենց նկատմամբ կիրառված եւ կիրառվող կամայականությունների, օրենքի եւ միջազգային նորմերի շրջանակներում իրենց ծավալած քաղաքական գործունեության համար իրենց կալանավորման եւ շինծու քրեական գործերով իրենց դատարան բերելու դեմ, այնուհետեւ, նրանք պնդում են, որ այս դատարանը իրենց անաչառության որեւէ հույս չի ներշնչում թեկուզ միայն այն պատճառով, որ նիստը նախագահող դատավորն անձամբ քաղբանտարկյալների նկատմամբ արդեն իսկ մի շարք անարդար  վճիռներ է կայացրել եւ իրենք իրենց պարտավորված չեն զգում ոտքի կանգնել գործադիր իշխանության կցորդ հանդիսացող դարարանի առաջ, միաժամանակ չեն հրաժարվում դատական պրոցեսին մասնակցելուց, որի ընթացքում հույս ունեն ապացուցել իրենց մեղսագրվող հանցանքների հիմնազուրկ լինելը: Բայց դատարանը լիարժեք դատական նիստեր կայացնելու նպատակով ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու փոխարեն, առիթն օգտագործում է դատական պրոցեսն անընդհատ հետաձգելու  համար: Ստղծվում է այնպիսի տպավորություն, որ դատապրոցեսը ձգձգելու գործում հենց դատարանն է շահագրգիռ եւ ամեն ինչ անում է այն չկայացնելու եւ ձգձգելու համար:

Այս ներկայացում հիշեցնող դատական պրոցեսին զուգահեռ, Հայաստանում շարունակում են տիրել իշխանական կամայականությունները, քաղաքական հողի վրա կատարվող համատարած բռնությունները, ուստի. դրական տեղաշարժի որեւէ հույս այսօրվա դրությամբ չկա:

Մենք այս ամենի մասին Ձեզ տեղեկացնելով հույս ենք հայտնում, որ այսուհետ եւս  Դուք Ձեր ուշադրության կենտրոնում կպահեք հայաստանյան զարգացումները, Ձեր անաչառ գնահատականներով կփորձեք կանխել դեպքերի բացասական ընթացքը եւ կանեք Ձեզանից կախված ամեն ինչ, որպեսզի քաղբանտարկյալները անհապաղ ազատ արձակվեն

 

 

ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ

հալածյալների պաշտպանության կոմիտե

 

Համակարգող`

Վարդան Հարությունյան

Իրավունքի եւ ազատության կոնտրոն

 հ/կ նախագահ
Views: 2437 | Added by: kr
Friday, 2024-04-26, 11:02 AM
Welcome Guest
Login form
News calendar
«  January 2009  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics