«Ես եմ մյուսը...» - 29 October 2008 - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » 2008 » October » 29 » «Ես եմ մյուսը...»
«Ես եմ մյուսը...»
8:05 AM
ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՔԾ իրականացրած նախաքննության արդյունքում հաստատված շինծու մեղադրանքում ասված է` “Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ պարտությունից հետո Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը և մյուսները, համոզվելով, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով իշխանության գալ հնարավոր չէ, Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը յուրացնելու ուղղակի դիտավորությամբ և նպատակով, գալով համաձայնության՝ յուրաքանչյուրն ըստ իրեն վերապահված դերաբաշխման, կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել է պետության ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու, պետական համակարգը քայքայելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ”:

Ես եմ մյուսը…

- Ես, սույն թվականի հունվար ամսից, ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցն եմ, անվերապահորեն հավատացել եմ իմ թեկնածուի հաղթանակին, մասնակցել եմ բորոր ընտրական գործընթացներին, հանրահավաքներին, երթերին, նախըտրական հանդիպումներին, պաշտպանել եմ իմ նախըտրած թեկնածուին ընտրական տեղամասերում, հրապարակային միջոցառումների ժամանակ.
- Ես, սույն թվականի փետրվար ամսին, քվեարկել եմ իմ նախընտրած թեկնածուի օգտին, եւ վստահ եմ, որ ընտրությունների արդյունքը կեղծված է, իսկ այդ օրը Հայաստանում մի խումբ անձինք, չհամակերպվելով Համաժողովրդական շարժման ակնհայտ հաղթանակին, յուրացրել են պետական` այսինքն ժողովրդի կամքով ձևավորված իշխանությունը.
- Ես, հավատալով համաժողովրդական շարժման հաղթանակին, իմ գողացված քվեն պաշտպանել եմ նաև ընտրություններին հաջորդող օրերին, իսկ մարտի մեկին մեկն եմ եղել այն մյուսներից, որոնք “կազմակերպել են” ինքնաբուխ հանրահավաք Ֆրանսիական դեսպանատան մոտ.
- Հայատարարում եմ, որ իմ գործողություններով հանդես եմ եկել որպես “կազմակերպիչ” մարտի 1-ի ինքնաբուխ հանրահավաքի և ընդվզել եմ նույն օրը առավոտյան իշխանությունների կողմից կատարած սադրիչ և անօրինական գործողությունների դեմ.
- Հաղորդում եմ, որ բոլոր այն արարքները, որոնք կատարվել են վերոհիշյալ քաղաքացիների կողմից, հավասարապես կատարվել են նաև իմ կողմից և եթե «իրավապահները» հայտնաբերել են հանցակազմ հիշյալ 11 քաղաքացիների գործողություններում, այդ դեպքում պահանջում եմ կիրառել օրենքը հավասարապես, և նույն արարքների համար մեղադրանք առաջադրել նաև ինձ:


ՀՀ քաղաքացի, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից քաղբանտարկյալներ`
Գագիկ Ջհանգիրյան,
Սմբատ Այվազյան,
Քրիստափոր Էլազյան,
Աշոտ Զաքարյան,
Գևորգ Ղազարյան,
Հովիկ Հարությունյան,
Սոս Գևորգյան,
Վահե Ղազարյան,
Մկրտիչ Աբրահամյան,
Պետրոս Մակեյան,
Վարդան Մալխասյան,
Մկրտիչ Սափեյան,
Ժորա Սափեյան,
Հուսիկ Բաղդասարյան,
Վարդան Ղավալբաբունց,
Դավիթ Մաթևոսյան,

Լևոն Զուրաբյան – Լևոն Տեր-Պետրոսյանի Կենտրոնական նախըտրական շտաբի անդամ
Արարատ Զուրաբյան - Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ
Արման Մուսինյան – Լևոն Տեր-Պետրոսյանի նախըտրական շտաբի մամլո խոսնակ
Արշակ Բանուչյան – Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Վայքի մարզի համակարգող
Աշոտ Սարգսյան – Լևոն Տեր -Պետրոսյանի Կենտրոնական նախըտրական շտաբի անդամ
Ռաֆիկ Մկրտչյան – Լևոն Տեր-Պետրոսյանի Աջափնյակի նախըտրական շտաբի համակարգող
Կարապետ Ռուբինյան – Լևոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախըտրական շտաբի անդամ
Արմեն Խաչատրյան – Լևոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախըտրական շտաբի անդամ
Պետրոս Գևորգյան – Լևոն Տեր-Պետրոսյանի Աջափնյակի նախըտրական շտաբի անդամ
Սուրեն Սուրենյանց - «Հանրապետություն» կուսակցություն, քաղխորհրդի անդամ
Խաչատուր Սիմոնյան – Լևոն Տեր-Պետրոսյանի Եղվարդի նախընտրական շտաբի համակարգող
Նորիկ Նորիկյան - Այլընտրանք ՀՔՆ անդամ
Ալեքսան Վարդանյան - Հանրապետություն կուսակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ
Views: 1465 | Added by: kr
Tuesday, 2016-12-06, 0:36 AM
Welcome Guest
Login form
News calendar
«  October 2008  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics