ՀՀ քաղբանտարկյալների հայտարարությունը - 6 August 2008 - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 534
Main » 2008 » August » 6 » ՀՀ քաղբանտարկյալների հայտարարությունը
ՀՀ քաղբանտարկյալների հայտարարությունը
2:17 PM
ԿՈՉ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացրած, միջազգային կրիմինալ կառույցներին մաս կազմած, ավազակապետական ռեժիմի քաղբանտարկյալներս, ողջունում ենք Հայ ազգային կոնգրեսի հռչակումը: Այն որակապես նոր փուլ է ազդանշում տխրահռչակ ռեժիմի կազմաքանդման գործում: Մենք բարձր ենք գնահատում պատմական այդ փաստաթուղթն ստորագրած 16 կուսակցությունների քաղաքական կամքի ու պատասխանատվության դրսեւորումը: Միաժամանակ մենք հիացած ենք Հայաստանի Հանրապետության՝ կուսակցական պատկանելություն չունեցող այն հարյուրհազարավոր քաղաքացիների վճռականությամբ ու քաղաքացիական պահվածքով, ովքեր հավասարապես արիաբար տարան զրկանքների, հալածանքների ու ճնշումների նույն բեռը, տվեցին մարդկային զոհեր, մինչեւ վերջ շարունակեցին մնալ իրենց նախընտրած առաջնորդի կողքին: Ազատության ու արժանապատիվ կյանքի ապահովման խնդրով այս երկու ուժերի ներդաշնակմամբ ու համատեղմամբ է, որ ծնվեց համաժողովրդական այն շարժումը, որը եւ դարձավ ներկա ռեժիմի գերեզմանափորը:

Մենք՝ քաղբանտարկյալներս, ում ամբողջ մեղքը կայանում է նրանում, որ երկրի համար վճռորոշ պահին շարժվեցինք ոչ թե քաղաքական առեւտրի, այլ միմիայն քաղաքացիական խղճի թելադրանքով, դիմում ենք մեր ազգաբնակչության այն ստվար հատվածին, որի համար նույնպես քաղաքացիական դիրքորոշումը անքակտելի սկզբունք է, ինքնակազմակերպվել՝ Հայ ազգային կոնգրեսին լիիրավ մասնակից դառնալու նպատակով: Մենք՝ քաղբանտարկյալներս, բանտախցի ճաղերի ետեւում ինքնակազմակերպվում ենք որպես Կոնգրեսի քաղաքացիական ստորաբաժանում՝ փլելու համար արատավոր այս ռեժիմի նեխած հիմքերը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ Կոնգրեսի օղակներ ստեղծել ամբողջ երկրում: Հայ ազգային կոնգրեսն իր այս նոր ստեղծվելիք կազմակերպական ցանցով շատ շուտով, ի հեճուկս իշխանությունը բռնազավթած հանցախմբի, կկարողանա Հայաստանում հաստատել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ ժողովրդավար իշխանություն, որը ոչ միայն հարազատ կլինի ժողովրդին, այլեւ ընդունելի միջազգային հանրության համար: Իսկ ապօրինի կերպով իշխանությունը բռնազավթածները արդեն ոչ միայն հրաժարական են տալու, այլեւ քրեական պատասխանատվության են ենթարկվելու համաձայն Հայաստանի Հանրապետության ու միջազգային օրենքների: 

Հ.Գ. Հայտարարությունը ստորագրելու համար բաց է բոլոր քաղբանտարկյալների համար, ովքեր դեռ չեն կարողացել ծանոթանալ տեքստին: 

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ՝ 

Գագիկ Ջհանգիրյան
Մուշեղ Սաղաթելյան
Սմբատ Այվազյան
Պետրոս Մակեյան
Վահագն Հայոցյան
Աշոտ Մանուկյան
Գեւորգ Ղազարյան
Արամ Բարեղամյան
Հուսիկ Բաղդասարյան
Հովհաննես Հարությունյան
Վարդան Ղավալբաբունց
Քրիստափոր Էլազյան
Սուրեն Սիրունյան
Դավիթ Մաթեւոսյան
Արման Շահինյան
Վարդան Մալխասյան
Արման Բաբաջանյան
Շանթ Հարությունյան
Սասուն Միքայելյան
Հակոբ Հակոբյան
Մյասնիկ Մալխասյան
Ալեքսանդր Արզումանյան
Գրիգոր Ոսկերչյան
Ռոման Մնացականյան
Կարեն Թարխանյան
Մկրտիչ Աբրահամյան
Արթուր Նազանյան
Դավիթ Աղայան
Վահե Ղազարյան
Ժորա Սափեյան
Մկրտիչ Սափեյան

Views: 5562 | Added by: kr
Thursday, 2016-12-08, 2:15 AM
Welcome Guest
Login form
News calendar
«  August 2008  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics