Քրիստափոր Էլազյանի հայտարարությունը - 2 August 2008 - Ընդդեմ քաղաքական հալածանքների
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 702
Main » 2008 » August » 2 » Քրիստափոր Էլազյանի հայտարարությունը
Քրիստափոր Էլազյանի հայտարարությունը
1:14 PM
Ես` Քրիստափոր Գագիկի Էլազյանս, հայտնում եմ, որ սույն թվականի մարտի 4-ին, ժամը 16:00-ին, Կենտրոն, Նորք-Մարաշ բաժանմունքից զանգել են ինձ եւ հաղորդել` իբր եղբայրս աշխատավայրում պրոբլեմներ ունի, արի, տեսնենք` ինչպես լուծենք: Երբ ես ներկայացա բաժանմունք, պետն ասաց իր ենթականերին, որ զանգահարեն Կենտրոնի միլպետին եւ ասեն, որ ներկայացել եմ: Երբ Կենտրոնի միլպետը մտավ սենյակ, ինձ տեսնելով` հայհոյեց, մի քանի անգամ հարվածեց դեմքիս: Սրանից հետո տարան մեկ այլ սենյակ, սկավառակի վրա ձայնագրված մարտի 1-ի տեսագրությունը տեսնելով եւ չիմանալով` կոնկրետ մարտի 1-ին ինչ գործողություններ եմ կատարել, նորից հայհոյեց, ծեծեց ու ասաց` «տարեք Կենտրոնի բաժին»: Ամսի 4-ին տեղափոխեցին Կենտրոնի ոստիկանություն եւ երկու օր անօրինական պահեցին այնտեղ, ամսի 5-ին, ժամը 11:00-ին տարան գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Երբ ինձ տարան Երեմյան Արիսի աշխատասենյակ, տեսա, որ նա դիտում է մարտի 1-ի տեսաերիզը: Վեր կացավ տեղից եւ հարվածելով գլխիս ու հայհոյանքներ տալով` ասաց` կարգին էլ ոստիկան ես ծեծում: Բայց ես ոստիկանին օգնություն եմ ցույց տվել: Այդտեղից տարան մեկ այլ աշխատասենյակ, եւ ներս մտած մի քանի քննիչներ ու նրանց պետը, որը, ինչպես հայտնի դարձավ հետագայում, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանն էր, ստիպեցին պահարանի անկյունում ծնկի գալ եւ թիկունքիս ու գլխիս սկսեցին հարվածներ հասցնել: Ծեծը տեւեց երկու ժամ, հետո պետն ասաց` «տարեք` դատախազության շենքի հետնամասում գյուլլեք, կասեք` փախուստի էր դիմում՝ խփեցինք»: Հետո Կենտրոնի ոստիկանությունում մի դաժան գիշեր անցկացրեցի: Ամսի 6-ին, 12:00-ին տարան նորից գլխավոր դատախազություն, ստիպեցին, որ անկյունում ձեռքերս տանեմ հետեւ եւ ծնկի գամ: Քննիչները դաժանաբար ծեծեցին ինձ` հիմնականում գլխիս հարվածելով, եւ ասում էին` «Վիզ առ, որ դու Լեդի Հակոբի զորքից ես եւ Մարտուն Մանուկյանին դու ես ծեծել»: Կես ժամ անց ներս մտավ քաղաքացիական հագուստով, տարիքով մի մարդ, ասաց` «հա, ինքն է», ապա հարվածեց աջ ունքիս, որը ճղվեց ու սկսեց արնահոսել: Երեմյան Արիսը հանեց իր թաշկինակն ու ասաց՝ արյունդ մաքրի, հետո` տարեք լվացվելու: Հետո տարան կապեզե, հաջորդ օրը տարան դատախազություն, սկսեցին ծեծել եւ պնդում էին, որ ասեմ, իբր, ես եմ ծեծել Մ. Մանուկյանին: Երբ աշխատասենյակից ծեծված դուրս հանեցին, այնտեղ կանգնած էին Գուգարքի ոստիկանության աշխատողները: Մատնացույց արեցին ինձ եւ ասացին` իբր ես եմ ծեծել: Վերելակի մոտ կանգնած ոստիկանները սկսեցին ինձ հայհոյել, եւ պարզեցի, որ ունքիս հարվածողը Գուգարքի պետն էր: Ամսի 7-ին ինձ տարան կապեզե, արդեն սրտխառնուք ունեի, անքնություն եւ գիտակցում էի, որ լույսը բացվելուն պես նորից պետք է ծեծեն: Առերեսումների ժամանակ ծեծված էի ու արյունոտ հագուստով: Երբեք չեմ մոռանա այն քննիչների դեմքերը, որոնք ինձ ծեծում էին ու հայհոյում ընտանիքիս: Ես հիշում եմ Երեմյան Արիսին, Ղարախանյան Հակոբին եւ հատուկ քննչական ծառայության պետին: Այս դաժան վերաբերմունքն իմ նկատմամբ շարունակվել է մարտի 4-ից 10-ը: Գրված է իմ թելադրանքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ:

Քրիստափոր ԷԼԱԶՅԱՆ

Views: 620 | Added by: kr
Tuesday, 2016-12-06, 0:34 AM
Welcome Guest
Login form
News calendar
«  August 2008  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics