Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
Main » 2008 » July » 17 » Նախկին քաղբանտարկյալների հայտարարությունը
Նախկին քաղբանտարկյալների հայտարարությունը
5:57 PM

        Սիրելի հայրենակիցներ.

Մենք` 1988-ից սկսած հանուն անկախ եւ ժողովրդավար Հայաստանի ոչինչ չխնայածներս, ամենահոռետես կանխագուշակումներում անգամ չէինք կարող պատկերացնել, որ երբեւէ մեր ընկերների հետ կհայտնվենք անկախ Հայաստանի բանտերում:

Հանուն ինքնանպատակ իշխանության, հանուն թալանած ունեցվածքի պահպանման, մի խումբ  անպատասխանատու ու անհեռատեսներ վտանգում են  Հայաստանի ու Արցախի ապագան: Այս վտանգը կանխելու, իշխանությունը իրական տիրոջը` ժողովրդին վերադարձնելու համար, մենք` նախկին քաղբանտարկյալներս, այսուհետ նույնպես պատրաստ ենք  ցանկացած զոհողության: Ո’չ ազատազրկումը, ո’չ բանտերը եւ ո’չ էլ անտրամաբանական պատժաչափերը չեն կարող կասեցնել մեր պայքարը կամ կասկածի տակ դնել հաղթանակի նկատմամբ ունեցած մեր հավատը: Համոզված ենք, որ բանտերում որպես պատանդ պահվող մեր ընկերները համամիտ են մեզ հետ:

Իշխանությունը բռնի ուժով զավթած հանցախմբին մենք` նրանց կամայականությունների ու բռնությունների արդյունքում բանտերում հայտնված նախկին քաղկալանավորներս, ուզում ենք ասել.

Այն, որ դուք բռնացել եք հայ ժողովրդի ընտրելու իրավունքի վրա, դեռ ձեզ իրավունք չի տալիս ձեզ համարել իշխանություն Հայաստանում:

Այն, որ դուք արյամբ, սվիններով ու խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելով դեռեւս պահել եք ձեր երերուն իշխանությունը, չի նշանակում, թե կոտրել եք ձեր դեմ ուղղված ժողովրդական պայքարի ոգին:

Այսօր, ձեր հանցավոր քաղաքականության արդյունքում Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող այս վտանգի պահին մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ մենք ավելի քան պատրաստ ենք  ցանկացած զոհողության եւ որպես իրավիճակից լավագույն ելք գտնում ենք, որ ժողովրդից իշխանությունը բռնի ուժով խլած Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:

Մենք պահանջում ենք նրա հրաժարականը:

Ազատության եւ ժողովրդավարության համար ոտքի ելած սիրելի հայ ժողովուրդ, մեր պայքարն արդար է, հաղթանակն` անխուսափելի:

Ուրեմն պայքար, պայքար մինչեւ վերջ:

Հաղթելու ենք:


Նախկին քաղբանտարկյալներ`

 
Կարապետ Ռուբինյան
Սուրեն Սուրենյանց 
  Ավետիք Ներսիսյան
Սամվել Գևորգյան
 Խաչիկ Գասպարյան
Նորայր Նորիկյան
Լևիկ Խաչատրյան
Խաչիկ Սիմոնյան 
 Նվեր Սարգսյան
Մասիս Այվազյան 
Սամվել Հարությունյան
Հովհաննես Ղազարյան
Ժիրայր Սեֆիլյան
Գուրգեն Միքայելյան
Տիգրան Բաղդասարյան
Գոռ Սարգսյան
 Համլետ Աբրահամյան
Միսակ Հովակիմյան
Դավիթ Առաքելյան
Views: 1888 | Added by: Lilit
Friday, 2024-04-19, 2:17 AM
Welcome Guest
Login form
News calendar
«  July 2008  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics