Main » 2008»June»16 » Կոչ հունիսի 20-ի հանրահավաքի վերաբերյալ
Կոչ հունիսի 20-ի հանրահավաքի վերաբերյալ
2:02 PM
Հայրենակիցներ. Դեպի բանականությունը վերջին արահետները կորցրած քոչարյանասերժական հանցախումբը համառորեն քարշ է տալիս մեր երկիրը առաջ, դեպի ոչ մի տեղ: Հանուն զավթած իշխանությունը եւ տարիներ շարունակ գռփածը պահպանելու մոլուցքի, զոհասեղանին են դրել ամեն ինչ` լրջորեն վտանգել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, գետնին գցած կոխոտում են մեր երկրի պատիվն ու ժողովրդի արժանապատվությունը, մեր հպարտ ու արդարամիտ ժողովրդին փորձում են ներկայացնել որպես ջարդարար ու թալանչի: Որքան էլ անհեթեթ ու զավեշտալի են մեզ` քաղկալանավորներիս ներկայացվող մեղադրանքները, որքան ել խղճուկ ու անշնորհք են իրավապահների գործեր ՙթխելու՚ ու մեզ հանցագործ ներկայացնելու փորձերը, որքան էլ ողորմելի են դատավորները, հետապնդվող նպատակները, այնուամենայնիվ, շատ լուրջ են` քաղաքական տեռորի միջոցով թաքցնել մարտի մեկի ոճրագործության իրական պատասխանատուներին, սաստել ազատատենչ ժողովրդի պայքարը հանուն ժողովրդավարության: Հունիսի 20-ին վերհառնող մեր պայքարը վերջակետ է դնելու հանցախմբի այս նկրտումներին: Իրական հանցագործները անխուսափելիորեն կան•նելու են դատարանի առջեւ, Հայաստանը դառնալու է ազատ, արդար եւ ժողովրդավարական երկիր: Ժողովուրդը հաղթելու է: Այդ հաղթանակը տեսանելի եւ շոշափելի է անգամ մեր անհրապույր խցերից: Խնդրում ենք հունիսի 20-ին հավաքվելով Ազատության հրապարակում մեզ բացակա չհամարեք, մենք ձեզ հետ ենք, մենք պայքարում ենք ձեր եւ մեր ազատության համար եւ մենք հաղթելու ենք: Պայքար, պայքար մինչեւ վերջ:
Քաղբանտարկյալներ եւ քաղկալանավորներ` Ալեքսանդր Արզումանյան Սմբատ Այվազյան Մյասնիկ Մալխասյան Արամ Բարեղամյան Գագիկ Ջհանգիրյան