Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
Forum » ԲԱՆՏԱԽՈՒՑ » Բանտային պայմանները ՀՀ քրեակատարողական հիմնարկներում » Քրեակատարողական ծառայություն (Բանտ)
Քրեակատարողական ծառայություն
BabayanDate: Saturday, 2008-08-02, 2:56 PM | Message # 1
Group: Users
Messages: 4
Status: Offline
Հարգելի քննարկողներ,
նպատակ ունեք քննարկել բավականաչափ հետաքրքիր թեմա, որը կապված է բանտային համակարգին: Իսկպաես հանրությունը կարիք ունի տեղեկացվել Հայաստանի Հանրապետության բանտային համակարգի պայմաններից և այլ մանրամասներից և այդ բացը լրացնելու, ինչպես նաև այս նուրբ թեմայի օբյեկտիվությունը պահպանելու նպատակով ինքս ցանկանում եմ մասնակցել քննարկումներին:

Մաղթում եմ հաջողություն...


ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության
հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ-մամլո քարտուղար
 
krDate: Wednesday, 2008-08-20, 2:28 PM | Message # 2
Group: Administrators
Messages: 17
Status: Offline
Օգտվելով պարոն Բաբայանի ողջունելի ներկայությունից մեր ֆորումում, հայտնեմ մի քանի տեղեկություններ:
1. Կարող է ոչ էական թվալ, բայց նստելուց հետո ես կուզենայի նստել հայկական բանտում` ոչ թե ցարական-սովետական-ռուսական:
Չնայած իմ համառ ջանքերին բանտապահներին այդպես էլ չհամոզեցի խոսել հայերեն: Նրանք համառորեն օգտագործում են
завтрик-նախաճաշի փոխարեն,
ужин-ընթրիքի փոխարեն,
обед-ճաշի փոխարեն,
прогулка-զբոսանքի փոխարեն,
передачи-հանձնուքի փոխարեն,
Բնականաբար հայերեն համարժեքներն իրենց հայտնի են, բայց ռուսերեն տարբերակը նրանց բանտային սլենգն է:
Այս, մեր ազգային արժանապատվությունը վիրավորող պրակտիկային պետք է վերջ տալ` ուղղակի հրամանով պարտադրել հայերենը:

Հաջորթիվ կգրեմ խցիս մասին:

 
BabayanDate: Saturday, 2008-09-06, 4:22 PM | Message # 3
Group: Users
Messages: 4
Status: Offline
Լրատվության որոշ միջոցներով ՀՀՇ վարչության նախագահ Ա.Զուրաբյանի և այլոց կողմից տարածվել է հայտարարություն, ըստ որի իբր քրեակատարողական հիմնարկներում «պարբերաբար կոպտորեն խախտվում են մարդու տարրական իրավունքները, մասնավորապես, շարունակական են դարձել քաղբանտարկյալների հանդեպ տարբեր սադրանքները»: Ընդ որում, որպես միակ ապացույց վերը նշված մերկապարանոց հայտարարությունների, մատնանշվում է «հանրության մեջ շրջանառվող» 1,5 տարվա վաղեմություն ունեցող տեսանյութ:
Նախ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ հիշյալ տեսաերիզի առնչությամբ դեռևս 1,5 տարի առաջ նախապատրաստված նյութերով կայացվել է անհրաժեշտ հիմքի բացակայության պատճառով քրեական հետապնդումը մերժելու մասին որոշում:
Ինչ վերաբերում է մարդու իրավունքները պարբերաբար խախտելու, ինչպես նաև կալանավորվածների հանդեպ սադրանքների վերաբերյալ հավաստիացումներին, ապա դրանք ակնհայտ անհիմն են և դասվում են սոսկ ենթադրությունների շարքին: Բնորոշ է այն, որ կոնկրետ փաստեր ներկայացնելու փոխարեն, հայտարությունում սոսկ նշվում է հարցի հետ որևէ առնչություն չունեցող մի հին տեսանյութ և զուգահեռ արվում անհիմն հայտարարություններ: Ցավոք, տվյալ ոլորտում կարծեցյալ խախտումների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու և այն բացառապես քաղաքական նպատակներով ծառայեցնելու հրապուրանքը այնպիսի չափեր է ընդունել, որ որոշ անհիմն լուրեր հարկադրված են լինում հերքել հենց իրենք` կալանավորվածները և դատապարտյալները:
Հավելենք նաև, որ նշված հայտարարության առնչությամբ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած այն պնդումները, թե իբր միջազգային իրավասու կազմակերպությունները ևս նմանաբնույթ գնահատականներ են տվել, դարձյալ չի համապատասխանում իրականությանը: Բոլոր զեկույցները սահմանված կարգով հրապարակվել են, այդ թվում նախարարության կայք-էջում, ուստի հանրությունը հնարավորություն ունի անմիջականորեն պարզելու իրողությունը:
Կարևորում ենք նաև այն, որ կալանավորված կամ դատապարտված անձիք ինչպես արդարադատության նախարարին, այնպես էլ` միջազգային իրավասու կազմակերպությունների ներկայացուցիչներին ոչ միայն չեն ներկայացրել վերը նշված բնույթի բողոքներ, այլև` նշել են բարվոք վերաբերմունքի և խախտումների բացակայության մասին: Բացի այդ, հնարավոր չէ բերել գեթ մեկ փաստ` քրեակատարողական հիմնարկում հիշյալ անձանց մարմնական վնասվածք պատճառելու կամ նրանց անվտանգության դեմ ուղղված որևէ արարք թույլ տալու մասին:
Կրկին հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկելու քրեակատարողական հիմնարկներում հնարավոր կոնկրետ խախտումների առնչությամբ յուրաքանչյուր դիմում և արդյունքների վերաբերյալ հանդես գալ հրապարակային հաղորդումներով:

Added (2008-09-06, 4:22 Pm)
---------------------------------------------
ՔԿ վարչությունն ակնհայտ սուտ է որակում ՔԿՀ-երում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց` խոշտանգումների ենթարկվելու մասին հայտարարությունները:
Բոլոր այն հայտարարությունները, թե իբր` քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված եւ դատապարտված անձինք ենթարկվում են խոշտանգումների, ակնհայտ սուտ են: Նմանատիպ մերկապարանոց հայտարարություներ տարածելու եւ այն բացառապես քաղաքական նպատակներով ծառայեցնելու «հրապուրանքն» այնպիսի չափեր է ընդունել, որ շատ հաճախ որոշ անհիմն լուրեր հարկադրված են լինում հերքել հենց իրենք` կալանավորվածներն ու դատապարտվածները: Նման պարզաբանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության քերակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Արմենպրես»-ի խնդրաքով մեկնաբանելով նախագահի նախկին թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի այսօրվա ասուլիսում արված այն հայտարարությունը, ըստ որի` ՔԿ հիմնարկներում պահվող որոշ անձինք ենթարկվում են խոշտանգումների, գտնվում են առողջական ծանր վիճակում, բայց նրանց չի ցուցաբերվում բժշկական օգնություն, թեեւ դրա համար նրանք բազմիցս դիմել են:
«Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որով, իբր, 13 կալանավորված եւ դատապարտված անձանց, ովքեր գտնվում են առողջական ծանր վիճակում, չի ցուցաբերվում բժշկական օգնություն, եւս հիմնված է «հրապուրանքի» վրա եւ չի համապատասխանում իրականությանը: Բոլոր անձինք, ովքեր բժշկական միջամիտության կարիք են զգում եւ ունեն առողջական խնդիրներ, ենթարկվում են բուժզննության՚,-վստահեցրեց Ա.Բաբայանը:
Նրա տեղեկացմամբ` ՔԿ հիմնարկներից 2008թ-ի ընթացքում քաղաքացիական բուժհաստատություններ են տեղափոխվել ավելի քան 100 անձինք, այդ թվում` մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալված Արամ Կարապետյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանը, Արարատ Զուրաբյանը եւ ուրիշներ: Եղել են դեպքեր, երբ կալանավորված անձը տեղափոխվել է հիվանդանոց բացառապես իր խնդրանքով եւ բանտային պայմաններից դուրս գալու նպատակով, որը կնպաստեր նրա արագ ապաքինմանը եւ երբ տեղափոխման անհրաժեշտությունը չի թելադրվել բժիշկների եզրակացությամբ:
Կալանավորված եւ դատապարտված անձինք ինչպես արդարադատության նախարարության քրակատարողական վարչությանը, այնպես էլ իրավասու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ոչ միայն չեն ներկայացրել խոշտանգումների կամ սադրանքների վերաբերյալ բողոքներ, այլեւ նշել են բարվոք վերաբերմունքի եւ խախտումների բացակայության մասին: Բացի այդ, ըստ Ա. Բաբայանի, հնարավոր չէ բերել գեթ մեկ փաստ կալանավորված ու դատապարտված անձանց մարմնական վնասվածքներ պատճառելու կամ նրանց անվտանգության դեմ ուղղված որեւէ մեկ արարք թույլ տալու մասին:
«Այդ անձանց առողջական վիճակի ու անվտագության համար պատասխանատվություն է կրում քրեակատարողական վարչությունը, եւ մենք ոչ մի ջանք չենք խնայում այդ պարտավորությունն ի կատար ածելու համար»,-հավաստիացրեց ՔԿՀ մամուլի քարտուղարը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ


ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության
հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ-մամլո քարտուղար
 
Forum » ԲԱՆՏԱԽՈՒՑ » Բանտային պայմանները ՀՀ քրեակատարողական հիմնարկներում » Քրեակատարողական ծառայություն (Բանտ)
  • Page 1 of 1
  • 1
Search:

Friday, 2024-04-26, 3:37 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics