Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
Forum » 2008թ. մարտի 1 » Քաղաքական հալածանքների պատճառն ու էությունը » Քաղաքական հալածանքները անկախ Հայաստանում (Զեկույցի նախագիծ (Draft))
Քաղաքական հալածանքները անկախ Հայաստանում
krDate: Saturday, 2008-06-28, 5:35 PM | Message # 1
Group: Administrators
Messages: 17
Status: Offline
Քաղաքական հալածանքները անկախ Հայաստանում, ցավոք սրտի, նորություն չեն: Սակայն այն ինչին սկիզբ դրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007թ. սեպտեմբերի 21-ի հայտնի ելույթից հետո եւ իր բարձրակետին հասցվեց 2008թ. մարտ ամսին աննախադեպ է մեր երկրի պատմության մեջ:
Սեփական ժողովրդին ըստ է ության պատերազմ հայտարարած քոչարայանասարգսյանական խունտան չխորշեց իր ապօրինի իշխանությունը պահապանելուն ուղղված ոչ մի միջոցից` լրատվա-տեղեկատվական տեռոր, բանակի, ոստիկանության, անվտանգության ծառայության, հարկային, մաքսային ու տեղական ինքնակառավարման մարմիններ, ուղղակի ներքաշում ընտրակեղծարարության մեջ, խունտային չօժանդակող հարյուրավոր տնտեսավարող սուբյեկտների անթաքույց հարստահարում, ահաբեկում եւ բռնություններ Լեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր կողմնակիցների նկատմամբ, խաղաղ ցուցարարների ջարդ ու սպանդ եւ, ի վերջո, հազարավոր անմեղ մարդկանց քրեական հետապնդում եւ հարյուրից ավելի անձանց ապօրինի կալանք կամ ազատազրկում:
Ինչո?վ է բացատրվում քաղաքական հալածանքների նման աննախադեպ ծավալն ու դաժանությունը, ինչո?ւ խունտան նման քայլերի չեր դիմում նախկին նմանատիպ դեպքերում: Այս հարցերի պատասխանը գտնելու համար ամենեւին կարիք չկա խորանալու աշխարհաքաղաքական խնդիրների մեջ, հղումներ անելու Եվրոպայի երեսպաշտությանը կամ Մոսկվայի դավերին: Պատսխանը պարզ է ու հստակ` մինչեւ ականջները կոռուպցիայի մեջ թաղված, կրիմինալի հետ սերտաճած խունտան միշտ էլ պատրաստ է եղել պահել իր ապօրինի իշխանությունը ցանկացած գնով: Ուղղակի այս անգամ սպառնացող վտանգն այնքան մեծ էր, որ ստիպեց խունտային գնալ նույնքան մեծ բռնությունների:
Բոլորն են հասկանում, որ ապրիլի 19-ի կեղծված ընտրություններից հետո բարձրացած համաժողովրդական ցասման ալիքը անխուսափելիորեն տանում էր խունտայի տապալմանը: Քոչարյանասարգսյանական կլանը կամ պետք է այս կամ այն ձեւով հանձներ իշխանությունը օրինական տիրոջը` ժողովրդին, կամ էլ ջարդեր նրա ողնաշարը` համաժողովրդական շարժումը:
 
Forum » 2008թ. մարտի 1 » Քաղաքական հալածանքների պատճառն ու էությունը » Քաղաքական հալածանքները անկախ Հայաստանում (Զեկույցի նախագիծ (Draft))
  • Page 1 of 1
  • 1
Search:

Thursday, 2024-03-28, 6:23 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics